Մալնազար, 17-րդ դարի առաջին կեսի մանրանկարիչ։

Մալնազար
Մասնագիտությունմանրանկարիչ

Կենսագրություն

խմբագրել

Եղբոր՝ Աղափիրի հետ 1637-1638 թվականներին Նոր Ջուղայում պատկերազարդել է Աստվածաշունչ (մագաղաթ, 610 էջ, Պ. Գետտիի թանգարան, Լոս Անջելես)։ Ձեռագիրը եղբայրներին է հանձնել Նոր Ջուղայի Սբ․ Ստեփանոս վանքի վանահայր Կարապետը։ Ամբողջական էջերով պատկերազարդումներն ուշագրավ են վառ գույներով, պարսկական մանրանկարներում տարածված զարդամոտիվներով։ Նկատելի են նաև ստեղծագործաբար կիրառված կիլիկյան ձեռագրերի ոճային առանձնահատկությունները, Տաթևի դպրոցի Ավետարաններից փոխառված խորանները՝ որոշակի խմբագրումներով և կրճատումներով։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։