Մալթոզ
քիմիական միացություն
Մալթոզ կամ ածիկաշաքար (անգլերեն՝ malt - ածիկ), քիմիական բանաձևը՝ C12H22O11, բնական երկշաքար, որի մոլեկուլը կազմված է խաղողաշաքարի 2 մոլեկուլի մնացորդներից։ Պարունակվում է բազմաթիվ բույսերի ծլած սերմերում (գարի, տարեկան), տերևներում (ճակնդեղ), որոշ բույսերի փոշեհատիկներում ու նեկտարում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7a/Maltose-3D.svg/260px-Maltose-3D.svg.png)
Ունի քաղցր համ, հեշտությամբ լուծվում է ջրում։
Մալթոզի կենսասինթեզը հայտնի է միայն մի քանի բակտերիաների մոտ։ Կենդանիների և բույսերի օրգանիզմներում Մալթոզն առաջանում է օսլայի և գլիկոգենի ֆերմենտային ճեղքումից։ Մալթոզի ճեղքումն իրականացվում է մալ
թազ ֆերմենտի միջոցով։
Օգտագործվում է քաղցրավենիքի արտադրության և մանրէաբանության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 157)։ ![]() |