Ճարտարապետություն, շինարարություն
պարբերական
«Ճարտարապետություն, շինարարություն», պատկերազարդ ամսագիր։ Հայաստանի շինարարների և ճարտարապետների միությունների պաշտոնական հանդես։
Ճարտարապետություն, շինարարություն | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 2006 |
Պատմություն
խմբագրելԼույս է տեսնում 2006 թվականից Երևանում։ Խմբագիրներ՝ Վոլոդյա Կիրակոսյան, Անահիտ Պողոսյան (2008 թվականից)։ Հրատարակիչը Հայաստանի շինարարների միության «Միդիս-Շար» ընկերությունն է։
Պարբերականը լուսաբանում է միությունների գործունեությունը, քաղաքաշինության խնդիրները, զարգացումները, ներկայացնում է հայկական և արտերկրի ճարտարապետական մշակույթը, ոլորտի երախտավորներին և պատմությունը։ Անդրադառնում է պատմական հուշարձանների պահպանության խնդրին, հարակից արվեստներին և այլն։
2012 թվականին «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիրն արժանացել է ՀԺՄ «Ազդարար» մրցանակի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |