Ճանաչող մեքենա, ազդանշանների ճանաչման տեխնիկական համակարգ։ Ազդանշանները կերպարի, պատկերի կամ որևէ իրադրության կարևոր հատկանիշների համախումբ են՝ ներկայացված էլեկտրական մեծություններով։ Կերպարի կարևոր հատկանիշների համախումբը կոչվում է էտալոն։ Ճանաչումը կատարվում է ընթացիկ պատկերի պատկանելիության որոշումով՝ կերպարի նախօրոք մշակված էտալոնի հետ պատկերի համեմատմամբ։ Ճանաչման մեթոդները կիրառություն են գտել գործնական խնդիրների լուծման բնագավառներում․ 1․ տառերի և թվանշանների ճանաչում՝ հաշվողական մեքենաների հիշողության մեջ տվյալներ ներմուծելու համար, 2․ բանավոր խոսքի բառերի ճանաչում՝ ավտոմատների կառավարման և հաշվողական մեքենա տվյալների ներմուծման համար, 3․ հիվանդությունների ախտորոշում, 4․ մեքենաների անսարքությունների որոշում, 5․ երկրաբանական հետախուզության տվյալների մշակում, 6․ ռադիոլոկացիոն ազդանշանների մշակում, 7․[կենդանի բջիջների ավտոմատ դասակարգում, 8․ տարրական մասնիկների հետքերի պատկերների մշակում ֆիզիկական փորձերում, 9․ արբանյակների նկարահանումների մշակում, 10․ տիեզերական նկարահանումների մշակում և այլն։ Առավել հեշտ խնդիրները լուծվում են նկարագրության և դասակարգման (էտալոնի հետ համեմատելու) միջոցով։ Բարդ խնդիրների լուծման համար օգտագործվում են ուսուցման և ինքնուսուցման մեթոդներ։ Գոյություն ունեն նկարագրության բազմաթիվ եղանակներ։ Օրինակ, տառի պատկերը դիտվում է որպես ուղղի և շրջանային աղեղների հատվածների համադրություն, տառի նկարագրությունը՝ հատվածների և նրանց փոխադարձ դասավորության թվարկում։ Տաճախ պատկերը նկարագրելու համար այն բաժանում են մեծ թվով քառակուսիների (256X256)։ Յուրաքանչյուր քառակուսի համապատասխանության մեջ է դրվում նրա լուսավորվածությունը բնութագրող թվի և տեղը որոշող կոորդինատների հետ։ Այդ դեպքում էտալոնը ստաց- վում է օբյեկտի սե-սպիտակ նկարից։ ճանաչման խնդիրների բարդությունը պայմանավորված է ազդանշանների հսկայական քանակով (այն հաղթահարվում է մեծ արագագործությանան հաշվողական մեքենայի օզտագործմամբ) և ազդանշանների բազմազան աղմուկներով (հաղթահարվում է ուսուցման և ինքնուսուցման միջոցով՝ մաթեմատիկական վիճակագրության, ինչպես նաև հարմոնիկ, կոռելյացիոն, պերսեպտրոնային և այլ մեթոդների կիրառություններով)։ Ճանաչող մեքենաներ են ա․ ընթերցող սարքը, բ․[ձայնաճանաչ սարքը, որը ձայնային ազդանշանը վեր է ածում տպագրված խոսքի, գ․ բժշկական ախտորոշող մեքենան, որի մուտքին տրվում են հիվանդի վիճակի մասին տվյալներ, իսկ ելքում ստացվում է բուժման եղանակը և դեղատոմսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 63