Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղարաքիլիսե (այլ կիրառումներ)

Ղարաքիլիսե, Կարաքյոսե, Ղարաքիլիսե, քաղաք Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բագրևանդ գավառում, Արածանիի աջ ափին։ Այժմ Աղրի վիլայեթի վարչական կենտրոնն է։ Անունն ստացել է սև քարերով կառուցված հայկական եկեղեցուց։

1909 թվականին ուներ 600 տուն բնակիչ, որից 350-ը՝ հայ, մնացածը՝ թուրք։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Առևտրի և արհեստների զարգացմանը նպաստել է Ղարաքիլիսեով անցնող՝ Տրապիզոնից Պարսկաստան տանող բանուկ առևտրական ճանապարհի վրա գտնվելը։ Ուներ շուրջ 200 խանութ, կրպակ և արհեստանոց, որոնց կեսը պատկանում էր հայերին։ Հայկական եկեղեցին ուներ 25 կրպակ, ստացված հասույթով պահվում էր վարժարան։ Հայոց գերեզմանատանը կար 1721 թվականի արձանագրությամբ խաչքար։

Ռուս, զորքերը երեք անգամ՝ 1828, 1877 և 1916 թվականներին գրավել են Ղարաքիլիսան։ 1877—1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ շատ հայերը գաղթել են Արևելյան Հայաստան։ Մնացած հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, մեծ մասը զոհվել է բռնագաղթի ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 311