Կարինե Ղազարյան
(Վերահղված է Ղազարյան Կարինեից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Սուրենի Ղազարյան (ծնվ. դեկտեմբերի 17, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
Կարինե Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Կրթություն
խմբագրել- 1972-1977 թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1970-1972 թթ. - Ա.Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանի ԼԿԵՄ կոմիտեի հաշվառման սեկտորի վարիչ։
- 1977-1982 թթ. - ՀԽՍՀ Շինանյութերի մինիստրության ավագ իրավախորհրդատու։
- 1982-1996 թթ. - Երևան քաղաքի Լենինյան շրջանի ժողովրդական դատարանի դատավոր։
- 1998-1999 թթ. - ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ։
- 1999-2001 թթ. - Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
- 2001-2008 թթ. - Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
- 2008-2009 թթ. - Երևանի քրեական դատարանի դատավոր։
- 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով Երևանի քրեական դատարանի դատավորի լիազորությունները[1]։
- 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները[2]։