Ղազանի լիճ, Գազանա, լիճ Հայաստանի Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի կատարային մասում՝ Գեղի գետի ակունքում՝ մոտ 3150 մ բարձրության վրա։ Ունի սառցադաշտաարգելափակումային ծագում։ Տարածվում է սառցադաշտային կառային համակարգի առաջին աստիճանի վրա։ Երկարությունը՝ 180 մ է, լայնությունը՝ 84 մ, մակերեսը՝ 0, 018 կմ3, առավելագույն խորությունը՝ 10 մ, ջրհավաք ավազանը՝ 2 կմ2, ջրի ծավալը՝ 47 հզ. մ3։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է։ Ամռանը ջրի ջերմաստիճանը 13 °C է։

Ղազանի լիճ
Տեղագրություն Հայաստան Հայաստան
Սյունիքի մարզ
Երկարություն 180 կմ
Լայնություն 84 կմ
Ավազանի մակերեսը 0,018 կմ²
Ամենամեծ խորությունը 10 մ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։