«Ձեռբածություն հերկինս» («Ձեռբածութիւն յերկինս»), կարդինալ Հովհաննես Պոնայի դավանաբանական երկը։

Հայերեն է թարգմանել Վարդան Հունանյանը։ Առաջին անգամ տպագրվել է 1674 թվականին Հռոմում՝ Ուրբանյան տպարանում (524 էջ, 11,8 x 6,7 սմ)։ Տպագրվել է նաև 1705 թվականին Ամստերդամում՝ Թովմաս Վանանդեցու տպարանում։

Տիտղոսաթերթին գրված է՝ «Ձեռբածութիւն յերկինս պարունակօղ զգացմանց…» (348 էջ, 8°, 12 x 6,2 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։