Հրուշ Աճեմյան
հայ դիմահարդար
Հրուշ Աճեմյան (Հրանուշ Աճեմյան, անգլ.՝ Hrush Alexis Achemyan, հուլիսի 19, 1987, Հայաստան), հայազգի ոճաբան-դիմահարդար։
Հրուշ Աճեմյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Հայաստան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դիմահարդար |
Կայք | styledbyhrush.com |
Կենսագրություն խմբագրել
Հրուշ Աճեմյանը ծնվել է Հայաստանում։ 5 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։
Դրանք դժվար տարիներ էին։ Մենք ծայրահեղ աղքատության մեջ էինք, այնպես որ ես գնահատում եմ այն հաջողությունները, որոնք ունեմ հիմա։ Երբ տեղափոխվեցինք ԱՄՆ, հայրս չորս վայրում էր աշխատում։ Մայրս միաժամանակ սովորում և աշխատում էր. այժմ նա քրեագետ է[1]։ |
Բնակվում և աշխատանքային գործունեություն է ծավալում Լոս Անջելեսում[2]։
Հրուշը ինքնուս դիմահարդար է, համագործակցում է հայտնի մոդելների, հաղորդավարների, աստղերի հետ, Քիմ Քարդաշյանի և Քայլի Ջեների անձնական դիմահարդարն է[3][4]։
Գեղեցկության շոուների շրջանակներում շրջագայել է աշխարհում, մասնակցել է Դուբայի դիմահարդարման BROW SHOW-ին[5]։ Համագործակցել է Tarte™ Cosmetics-ի հետ, միասին թողարկել են STYLED BY HRUSH աչքերի և այտերի գունապնակները[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Մարդիկ նրանց հանդեպ բարի չեն. Քարդաշյանների հայ դիմահարդարի անկեղծ խոստովանությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ webandhost. «Քարդաշյաններն իրենց դիմահարդարումը վստահում են հայ դիմահարդար Հրուշ Աճեմյանին». newsroyal.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Թվերք պարող Քիմ Քարդաշյանը, ջութակահար Նորթը՝ դիմահարդար Հրուշ Աճեմյանի ծննդյան երեկույթին | NEWS.am Style - Ամենը՝ նորաձևության և ոճի մասին». style.news.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «All the Details on Giuliana Rancic's 2016 Golden Globes Looks: The Dresses, the Diamonds and More!».
- ↑ «Hrush Achemyan of @styledbyhrush Talks Brows and How to Slay». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Kylie Jenner's Makeup Artist Hrush Achemyan Exclusively Talks About Her Tarte Collab».