«Հրեշտակի օրը» (ռուս.՝ «День ангела »), խորհրդային կատակերգական դրամա, որը նկարահանվել է Միխայիլ Կոնովալչուկի համանուն պատմվածքի հիման վրա։ Ֆիլմը նկարահանվել է ընդհատակյա 1980-ականների սկզբին և առաջին անգամ ցուցադրվել է միայն 1988 թվականի հունիսին։ ԽՍՀՄ-ում այն դիտել է 300000 մարդ։

Հրեշտակի օրը
ռուս.՝ День ангела
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1988
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Սելյանով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն76 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունների կենտրոնում դեռահաս Մաֆուսայիլն է, որը պատմում է իր և մտերիմ մարդկանց կյանքի մասին։ Տղայի հայրը քաղաքացիական պատերազմի հերոս է, ավագ եղբայրը գող է և ավազակ, միջնեկը՝ դրամանենգ։ Նա ունի նաև երեք քույր՝ աշխատավոր Կատերինա, բարեպաշտ Վերան և անհանգիստ Լյուբկան։ Նրանք բոլորն ապրում են մի մեծ փայտե տանը, որը նույնպես ֆիլմի հերոս է։ Մաֆուսայիլից և նրա ընտանիքից բացի տանն ապրում են նրա նախկին տերը՝ բարինը, որն ապրում է ինչ-որ տեղ նկուղներում, քաղաքից եկած ամառանոցավորներ և շատ ուրիշներ... Նրանք բոլորը գոյակցում են տանը, երբեմն ձանձրացնում են միմյանց, բայց երբեք չմտնելով կոնֆլիկտի մեջ։

Դերերում խմբագրել

  • Լեոնիդ Կոնովալով – Մաֆուսայիլ
  • Ալեքսանդր Բելով – հայր
  • Վյաչեսլավ Գովալո – Իվան, Մաֆուսայիլի եղբայրը
  • Ալեքսեյ Աննենկով – Կոլյա, Մաֆուսայիլի եղբայրը
  • Եկատերինա Կուկլինա – Կատյա, Մաֆուսայիլի քույրը
  • Լյուդմիլա Յամպոլսկայա – Վերա, Մաֆուսայիլի քույրը
  • Լարիսա Շումիլկինա – Լյուբա Մաֆուսայիլի քույրը
  • Յուրի Կլիմենկո – Սևա, ամառանոցավոր
  • Սվետլանա Բուբնովա – Վալենտինա, Սևայի կինը
  • Օ. Աբրոսիմովա – Ալլա, Սևայի և Վալենտինայի դուստրը
  • Ս. Միխուտին – Կոլյան մանկության տարիներին
  • Վ. Շտոլ – այցելու
  • ՔՀ աշխատակիցներ՝ Սերգեյ Ռուսկին, Նիկոլայ Ուստինով, Ա. Շուբին և Դ. Կոլոկոտով
  • Հյուրեր՝ Բ. Շևելյով, Ալեքսեյ Պարշչիկով, Յուրի Գուրև, Աֆանասի Տրիշկին և Պ. Շումեյկոն

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Սելյանով, Նիկոլայ Մակարով, Միխայիլ Կոնովալչուկի համանուն պատմվածքի հիման վրա
  • Ռեժիսոր՝ Սերգեյ Սելյանով, Նիկոլայ Մակարով
  • Օպերատոր՝ Սերգեյ Աստախով
  • Կոմպոզիտոր՝ Արկադի Գագուլաշվիլի
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Մայորով, Լարիսա Շիլովա

Ֆիլմի մասին խմբագրել

Ռեժիսոր Սերգեյ Սելյանովն ասել է․

Խաղի կանոնները, որ հորինել են կուսակցությունը և կառավարությունը նկարիչների համար, ինձ բոլորովին չէին գոհացնում։ Դրա համար էլ սկսեցի իմ փողերով նկարահանել «Հրեշտակի օրը»[1]։

Ինչպես նշվում է «Հայրենական կինոյի նորագույն պատմությունը (1986-2000)» (ռուս.՝ «Новейшая история отечественного кино (1986—2000)») հանրագիտարանում, սցենարիստ Միխայիլ Կոնովալչուկը «Հրեշտակի օրը» ֆիլմում

առաջին դեմքից նկարագրել է «տարօրինակ աշխարհը», որը ներկայանում է դեռահաս-հիմար աչքերով (գրական հնարավոր նմանակը՝ Բենջին Ուիլյամ Ֆոլքների «Շառաչ և ցասում» ստեղծագործությունից և երկատված «Ես-պատմիչը» Սաշա Սոկոլովի «Դպրոց հիմարների համար» երկում), ինչպես նաև նրա ընտանիքի պատմությունը, ընդ որում՝ օգտագործելով լեզվի «պլատոնական» դեֆորմացիա և դիմելով Ցեղի, Թվի և Տառի կատեգորիաներին։ Այս պատմվածքի հիման վրա նկարահանված Սերգեյ Սելյանովի և Նիկոլայ Մակարովի համանուն ֆիլմը դարձել է ԽՍՀՄ-ում «անկախ կինոյի» առաջին փորձը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Сельянов: «Я угадываю, а не просчитываю…» / Интервью Т. Сергеевой. // «Искусство кино», 2002, № 8.
  2. Коновальчук Михаил. // «Новейшая история отечественного кино: 1986—2000». — Том 2, «Кинословарь: И-П».

Արտաքին հղումներ խմբագրել