Հրդեհային կանխարգելում, հրդեհների կանխարգելման և մեկուսացման նպատակով միջոցառումների համալիր։ Արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման փուլում իրականացվող հրդեհային կանխարգելումը, տեխնոլոգիական տեղակայանքների, էլեկտրասարքավորման, ջեռուցման և օդափոխության համակարգերի անվտանգության ապահովումն է, հրակայուն կոնստրուկցիաների ընտրությունը, հակահրդեհային ջրամատակարարման կազմակերպումը։

Հրշեջները փորձում են հանգցնել լքված կուսանոցի շենքում բռնկված հրդեհը (Մասուևիլ, Քվեբեք, Կանադա)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 625