Հրաշաղափ, կրակի ստացման պարզագույն և հնագույն տարբերակներից մեկը, որի դեպքում ձողաձև փայտի շաղափաձև շփման միջոցով ստանում են կրակ։ Ձողաձև փայտը պահելով ձեռքի ափերի մեջ` դրանց հառաջ ու հետ շարժման միջոցով այն շաղափաձև հպում են հրադաշտին։ Որպես շփման արդյունք` ցուպիկի այն ծայրը, որը հպվում է հրադաշտին, տաքանում է այնքան, որ կարողանում է լուցել աբեթը[1]։ Որպես հրաշաղափ հիմնականում օգտագործում են 25-50 սմ երկարություն և 1-2 սմ լայնություն ունեցող ցուպիկ։

Հրագութան (ձախում) և հրաշաղափ (աջում)
Պաղեստինցի ատաղձագործն օգտագործում է պարզունակ հրաշաղափ

Հրաշաղափն օգտագործվել է բազմաթիվ պարզունակ քաղաքակրթություններում` կրակ ստանալու համար[2]։ Հրաշաղափի օգտագործումը սովորաբար ուսուցանվում է որպես գոյապահպանական հմտություն։ Հրաշաղափի ճիշտ օգտագործման դեպքում այն կարող է կիրառվել որպես շաղափ` փայտը, քարը կամ ոսկրը ծակելու համար։

Ձեռնափերով ուղղահայաց ճնշում է գործադրվում ցուպիկի վրա` այն դրանց միջև թավալելու ընթացքում։ Հրաշաղափի օգտագործման ընթացքում ձեռնափերը պարբերաբար իջնում են ցուպիկով և պետք է բարձրացվեն վեր[3]։ Դրանից խուսափելու համար կարելի է ճեղք բացել ցուպիկի վերևի մասում` դրա մեջ պարանի կտոր ամրացնելով, որի վրա արված օղակներին կարող են ամրանալ բթերը։ Հրաշաղափի փորձառու օգտագործողները կարողանում են ուղղահայաց ճնշումն ապահովել գրեթե առանց ձեռնափերի ներքև սահման։

Հրաշաղափի ավելի կատարելագործված տեսակ է աղեղնաշաղափը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել