Հրաշագործի երկրորդ կանոնը
Հրաշագործի երկրորդ կանոնը կամ «Արցունքների Քարը» (անգլ.՝ «Stone of Tears») Թերրի Գուդկայնդի վեպերից է ֆանտազիայի ժանրում։ Այն «Ճշմարտության թուրը» (անգլ.՝ «Sword of Truth») էպիկական շարքի երկրորդ ստեղծագործությունն է։ 2008 թվականին սկսվեցին «Լեգենդ Որոնողի մասին» սերիալի նկարահանումները, որի հիմքում ընկած էր գրքի սյուժեն։ 2013 թվականին գիրքը վերահրտարակվեց «Լեգենդ որոնողի մասին» նոր շարքում, նոր շապիկով՝ ձևավորված սերիալի ոճով «Լեգենդ որոնողի մասին», և նոր անվանումով՝ «Արցունքների քարը»։
Հրաշագործի երկրորդ կանոնը անգլ.՝ Stone of Tears | |
---|---|
Հեղինակ | Թերրի Գուդկայնդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի և բարձր ֆենտեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ռիչարդ Ռալ և Կելեն Ամնել |
Շարք | Ճշմարտության թուրը |
Կազմի հեղինակ | Keith Parkinson? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Tor Books |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբեր 1995 |
OCLC | 32698428 |
Սյուժե
խմբագրելՕդենի բաց գանձատուփում Զեդդը գտնում է Արցունքների քարը։ Ժողովրդական պալատի և Տինիի ցեղախմբի վրա հարձակվում են սկրիյլինգները։ Վարագույրը, որ բաժանում է մեռյալների աշխարհը մարդկանց աշխարհից, պատռվում է, և անդրաշխարհի Տիրակալը կարող է դուրս գալ խավարից։ Ռիչարդը իմանում է, որ ինքը Դարկեն Ռալի որդին է և Զեդդի թոռը։ Նրա մեջ արթնանում է մի շնորհ, և նրա մոտ գլախացավեր են առաջանում, որոնք ապագայում իրեն կարող են սպանել։ Տինիի ցեղախմբում հայտնվում են լույսի քույրերը, որոնք Ռիչարդին տանում են Մարգարեների պալատ, որտեղ նրան կախարդություն են սովորեցնում։ Ոգիների խորհուրդում Տինա ցեղախմբում է հայտնվում Դարկեն Ռալը և Ռիչարդի կրծքին Տիրակալի նշան է թողնում, բայց Դեննայի ոգին փրկում է Ռիչարդին և դրոշմը իրեն է վերցնում։ Կելենը համոզում է Ռիչարդին հագնել Ռադ խանը և քրոջ հետ գնալ։ Ճանապարհին Ռիչարդը սպանում է գար կոչվող գազանին, ում մոտ ձագուկ կար, այդ ձագ հետևում է նրանց։
Զեդդը ուղևորվում է կախարդ Էդդիի մոտ, և նրանց վրա հարձակվում է սկրինը՝ ստիպելով փախչել տանից։ Նրանց հաջողվում հնարամտությամբ փրկվել նրանից, բայց նրան հաջողվում է քերծել Էդդին։ Վերադառնալով տուն՝ նրանք հայտնաբերում են մի քանի ոսկորների և թալիսմանի անհետացումը, որոնք կարևոր էին վարագույրի համար։ Զեդդը այրում է տունը բոլոր իրերով և փորձում բուժել Էդդիին, բայց դրա տեղը ինքն է վարակվում։ Նրանք ուղևորվում են դեպի Նիկոբարիս, կախարդուհու աղջիկների մոտ, որ սովորեցրել էր Էդդին ոսկորների կախարդությանը, որպեսզի ավելի շատ գիտելիք ստանա սկրինի թույնի և դրա բուժման մասին։ Նրանց կախարդությանը կպել էր սկրինի կախարդանքը, Վնասի կախարդությունը, և հիմա օգտագործելու արդյունքների ուժը հենց իրենց նույնպես վարակում է։
Էյդենդրիլի ճանապարհին Կէլենը, Չանդալենը, Պրինդլինը և Տոսսիդինը կանգնում են փլատակ եղած Էբինիսիի մոտ, որը թագավորության մայրաքաղաքն էր, որտեղ թագավորում էր Կելենի խորթ քույր Ցիրիլա Ամնելը։ Չգտնելով թագուհու դին՝ նրանք որոշում են հետապնդել բանակին։ Կէլենը, հասնելով Գալեի նորակոչիկների բանակին, որոնք հետապնդում են Կայսերական Միաբանությանը, որ հայտարարել էր պատերազմ ընդդեմ մոգության։ Կէլենը գլխավորում է անչափահասներից կազմված բանակը և փայլուն հաղթանակ տոնում Հին Աշխարհի զինվորների դեմ։ Կենտրոնական երկրամասերը պատրաստվում են պատերազմի։ Կէլենը հազար սուսերամարտիկների հետ միասին լողացավ կրի մեջ, ամբողջությամբ ներկվեց սպիտակ, որպեսզի թշնամիները ընդունեն նրանց որպես ոգիներ։ Թուլացած Կէլենին Պրինդինը հուրասիրեց թեյով, բայց շուտով Կէլենը հասկացավ, որ Պրինդինը «խավարի զավակ» է և իրենց բոլորին դավաճանել է։ Չանդալենը փրկում է Կէլենին և սպանում Պրինդինին։ Բուժվելով Կէլենը, Չանդալենը և Օրսկը շարունակում են ճանապրհը։
Ճանապարհը դեպի Հին աշխարհ անապատով էր անցնում, որտեղ իրականությունը, պատրանք և վտանգ խառնվել էին միմյանց այնպես, որ անհնար է տարբերել։ Ռիչարդին նախազգուշացնող տեսիլքներ էին երևում, նրան թվում է, թե իբր ինքը սպանում է Վերնային այն ցավի պատճառով, որ վերջինս իրեն պատճառել էր։ Ռիչարդին և Վերնային հաջողվում է անցնել անապատը։ Մեժենժի ցեղախմբին հասնելով՝ Ռիչարդը պետք է մասնակցի զոհաբերման արարողության, որպեսզի իրենց թողնեն անցնել, բայց նա որոշում է փրկել մի կնոջ Դյու Շայյու անունով, ում պետք է զոհաբերեին։ Փոխարենը Դյու Շայյուն խոստանում է, որ իր ցեղը Վերնային և Ռիչարդին կօգնի անցնել վայրի հողերով, սակայն դա ծուղակ էր։ Ռիչարդը մենամարտում է երեսուն հարցակվող զինվորների դեմ, և Դյու Շայյուն նրան հայտարարում է որպես Կախարին, իրենց ցեղի տիրակալը, և քանի որ նա ցեղի իմաստուն կինն էր, ուրեմն Ռիչարդը պետք է դառնա նրա ամուսինը։ Բակա բան մանաները նրան և Վերնային տանում են Մարգարեների Պալատ։ Ռիչարդը ցանկանում է հանդիպել Լույսի քույրերի մայրապետի հետ
Այնտեղ հայտնվելով՝ Ռիչարդը միանգամից քույրերի առաջ մի քանի պայման է դնում. իրեն, բակա բան մանայի ցեղին և իր քույր Վերնային վնաս չպատճառել։ Դրանից հետո Վերնայի պաշտոնն իջոցնում են, քանի որ Ռիչարդն անհնազանդ է։ Նրան տալիս են ծառայի աշխատանք։ Երեկոյան Ռիչարդը հեռանում է պալատից և հանդիպում գարի ձագին հետ։ Առավոտյան Խագայական անտառում Ռիչարդը սպանում է իր վրա հարձակված մրիսվիսին, և վերցնում է նրա խալաթը, որի օգնությամբ կարողանում էր անտեսանելի դառնալ։ Ռիչարդը ցանկանում է հանդիպել Լույսի քույրերի մայրապետի հետ, սակայն նրա մոտ չեն թողնում։ Ռիչարդն այնուամենայնիվ մտնում է նրա մոտ, և պարզում, որ հենց Էնն է օգնել իր հորը ստանալ «Հաշվելի Ստվերների Գիրքը»։ Ռիչարդին սովորեցնում են վեց քույրերը։ Նա լավ հարաբերություններ է հաստատում աշակերտ և մարգարե ՈՒորրենի հետ, միասին նրանք փորձում են կռահել մարգարեությունը։ Բոլորից թաքուն նա մտնում է պալատում ապրող մարգարեի սենյակ, ում անվանում էին Նատան Ռալ, Ռիչարդի հազարամյա նախահայրը։ Նրանից Ռիչարդը իմանում է, որ ինքը առաջին մարտական մագն է, որ ղեկավարում է կախարդանքի երկու կողմերն էլ այս երեք հազար տարվա ընթացքում։ Քույրերը չեն կարող նրան օգնել ղեկավարել այդ շնորհը, դա կարող է անել միայն մեկ այլ մոգ։ Նատանը ցույց է տալիս Ռիչարդին մարգարեությունը, որտեղ Կելենին մահապատժի են ենթարկում, և ասում որ դա տեղի կունենա երկու շաբաթից, հենց ձմեռային օրահավասարի օրը, իսկ եթե Ռիչարդը փորձի փրկել նրան ապա տիրակալը վերջնականապես կպատռի վարագույրը։ Ռիչարդը ամեն ինչի մասին պատմում է քույր Լիլիանային և խնդրում է նրան, որ հանի վզի կապը։ Լիլիանան խավարի քույր է, սակայն հմտորն թաքցնում է դա։ Նա խոստանում է օգնել Ռիչարդին, և նրանք գնում են անտառ։ Լիլիանա քույրը խաբեությամբ փորձում է կորզել Ռիչարդի մոգական շնորհները, Ռիչարդը հասկանում է դա և սպանում նրան։ Դրանից հետո խավարի քույրերը բացահայտվում են և փախուստից առաջ ծանր վիրքվորում քույրերի ղեկավար Աննելինա Ալդուրենին։ Վերնան, Ուորրենը և Ռիչարդը գնում են մարգարեների պալատից։ Ռիչարդը և Դյու Շայյուի ցեղը միասին հասնում են Կորածների Հովիտ, որտեղից կարելի էր ամցնել Նոր Աշխարհ, եթե պահապան աշտարակները ոչնչացվեին։ Աշտարակները ստեղծվել էին 3000 տարի առաջ հրաշագործների միջև ծավալված Մեծ Պատերազմի տարիներին որպես սահման, որպեսզի Հին Աշխարհի զավթիչներին թույլ չտան ներխուժել նոր աշխարհ։ Իսկ Ռիչարդը այդ աշտարակները ոչնչացնում է և շտապում դեպի Նոր Աշխարհ, բայց մինչ այդ նկատում է, որ Աշտարակում գերիներ էին պահվում, այդ թվում Չեյզը և Ռեյչելը։ Ռեյչելի վզին Ռիչարդը տեսնում է Արցունքների Քարը և վերցնում այն։
Էյդրինդրիլում տեղի է ունենում հեղաշրջում, և Կելենին դավադրաբար անվանում են Խավարի Տիրակալի ծառա, ձերբակալում եմ ու դատապարտում մահապտժի։ Չանդալենը և Օրսկը նրան այդտեղից դուրս են հանում և թաքնվում են։ Կելենը, իմանալով, որ Զեդդը վերադարձել է Էյդինդրիլ, նրա մոտ է գնում։ Զեդդը կորցրել էր հիշողությունը, բայց լսելով, որ քույրերը տարել են Ռիչարդին, ամեն ինչ հիշում է, սաստիկ բարկանում և որոշում, որ Կելենին պետք է մահապատժի տանել։ Զեդդը և բակա բան մանան հասնում են Մոռացության անապատը, վերացնում են կախարդանքը և տարածքը ցեղին վերադարձնում։ Ռիչարդը վիշապին է կանչում և որոշում առաջին հերթին գնալ դ'Հարա մոտ և խանգարել Դարկեն Ռալի ոգուն պատռել անդրաշխարհ վարագույրը, իսկ հետո գնալ Կէլենին օգնության։ Ժողովրդական պալատում նրանց վրա հարձակվում է Մթի քույր Օդետտան և վիրավորում է Սկարլետին։ Ռիչարդը ժամանակին հասցնում է խանգարել Դարկեն Ռալին, փակելով Օդենի Զարդատուփը, բայց կորցնում է մի ամբողջ օր, բացի այդ Սկարլետը չի կարող թռչել։ Ռիչարդը ձիով է գնում Էյդրիդրիլ այն հույսով, որ մարգարեությունը տեղի չի ունեցել, և Կելենը դեռ ողջ է, սակայն երբ գալիս է, իմանում է, որ Կելենին մահապաատժի են ենթարկել։ Նա սպանում է Վերին Խորհրդի բոլոր անդամերին՝ մեղադրելով նրանց դավաճանության մեջ։ Խոհարարից Ռիչարդը իմանում է, որ մահապատժի ժամանակ Զեդդն այնտեղ էր, և նա կարողացել է Կէլենի վրա կախարդանք դնել, որի շնորհիվ Կէլենը ոչ թե իրոք մահացել է, այլ մահացած է թվում բոլորին։ Կէլենի գերեզմանի մոտ Ռիչարդը աղոթում է բարի ոգիներին, հայտնվում է Դենան և տանում նրան երկրների տարածության մեջ, այնտեղ էր նա տարել նաև Կէլենին։ Նրանք պատմում են մեկը մյուսին, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ։
== Հրաշագործի երկրորդ կանոնը ==
Լավագույն մտադրությունները կարող են երբեմն մեծ չարիք պատճառել։
Օրիգինալ տեքստում. The greatest harm can result from the best intentions.
— Chapter 63, p. 634, U.S. hardcover edition
Գրքի գլխավոր հերոսները
խմբագրել- Ռիչարդ Ռալ — Լորդ Ռալ, Դխարայի նոր տիրակալը, Ճշմարտություն փնտրողը, Չարագործ մարտիկ
- Կելեն Ամնել — Խոստովանամայր, Ռիչարդի սիրած կինը
- Զեդիկուս Զուլ Զորանդեր — Ռիչարդի պապը, Առաջին կարգի կախարդ
- Էդի — կախարդուհի
- Վեռնի քույրը - քույր, Ռիչարդին նոր աշխարհից հինը տանողը
- Նատան Ռալ — Ռիչարդի Նախահայրը, մարգարե
- Աննելինա Ալդուռեն — Լույսի Քույրերի Վանամայրը
- Պաշա Մաես — լսող, Ռիչարդի Օգնականը
- Քույր Լիլիանա — Մթի Քույրը, նա ով փորձում էր վերցնել Ռիչարդի պարգևը
- Մթի Քույրերը։ ՈՒլիցիյա, Տովի, Ցեցիլիյա, Էրմինիյա, Մերիսսա, Լեոմա, Նիկկի
- Դառկեն ռալ (ոգու կերպարով) — Ռիիչարդի Հայրը, Դխառի առաջվա Մագիստռոսա
- Դեննա (ոգու կերպարով) — Մոռդ Սիտ, Ռիչարդի ՈՒսուցիչը
- Չեյզ(Իրականության թուրը) — սահմանի պահապանը
- Ռեչել (Իրականույան թուրը) — Չեյզի որդեգրված դուստրը
Էկրանավորում
խմբագրել2008 թվականի մայիսին ABC ալիքը և Disney ընկերությունը սկսեցին «Ճշմարտության Թուրը» գրքի հիման վրա սերիալի նկարահանումները[1]։ Գլխավոր դերերում՝ Բրիջիդ Ռիգան, Կրեյգ Խորներ, մտահղացումը՝ Սեմ Ռեյմի, գործադիր պրոդյուսերներ՝ Ջոուա Դոնեն, Ned Nalle, Սեմ Ռեյմի, Ջոն Շիբան, Ռոբերտ Գ. Տապերտ, Barry M. Schkolnick, սցենարի հեղինակ՝ Ջոն Շիբան, Թերրի Գուդկայնդ։
Սերալի պրեմիերան տեղի ունեցավ 2008 թվականի նոյեմբերի 1-ին։ «Հրաշագործի երկրորդ կանոնը, կամ Արցունքների քարը» գրքի հիման վրա նկարահանվել է երկրորդ եթերաշրջանը։ Ընդամենը նկարահանվել է 2 եթերաշրջան (ամեն եթերաշրջանն ունի 22 սերիա), որից հետո սերիայի թողարկումը դադարել է[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Борис Невский (18 марта 2008). «Новости «Мира фантастики»: Очень востребованные правила». «Мир фантастики». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 30 июня 2008-ին.
- ↑ «'Legend of the Seeker' canceled». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թերրի Գուդկայնդի պաշտոնական կայքըԱրխիվացված 2012-02-07 Wayback Machine
- Վեպի էջը Թերրի Գուդկայնդի պաշտոնական կայքում Արխիվացված 2013-07-17 Wayback Machine
- Владимир Пуганов. ««Мир фантастики», №14/октябрь 2004. «Меч Истины. Мир Терри Гудкайнда»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 12 мая 2008-ին.
- Русскоязычные поклонники Терри Гудкайнда
Գրականություն
խմբագրել- Второе правило волшебника, или Камень Слез: [фантаст.роман: пер. с англ.] / Терри Гудкайнд. — М.: АСТ: Астрель, 2011. — 974, 2 с. — (Век Дракона).