Հրանտ Օգանեսով

հայ պատմաբան

Հրանտ Սահակի Օգանեսով [ծնվել է 1927 թվականի մարտի 8, գյուղ Միրզիկ (այժմ՝ Ադրբեջանական ԽՍՀ խանլարի շրջանում)-1984 թվականի մարտի 30, Երևան], հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1977 թ.), պրոֆեսոր (1982 թ.)։ ԽՄԿԿ անդամ՝ 1948 թվականից։ 1950 թվականին ավարտել է Բաքվի համալսարանը, 1953 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների դասախոսների դասընթացները։ 1953-1962 թվականներին և 1965-1967 թվականներին դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բաժնի պետ։ 1967 թվականից աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղում՝, 1979 թվականից՝ կուսպատմության սեկտորի վարիչ։ Գիտական աշխատությունները նվիրված են ԽՄԿԿ պատմության հարցերին, մասնավորապես զարգացած սոցիալիզմի պայմաններում կուսակցության ղեկավար դերի պրոբլեմին։ Մասնակցել է «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967 թ.), «Հավերժ միասին» (1978 թ., ռուսերեն) կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։

Հրանտ Օգանեսով
Ծնվել էմարտի 8, 1927(1927-03-08)
Մահացել է1984
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 511 CC-BY-SA-icon-80x15.png