Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյան (սեպտեմբերի 22, 1969, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-ստոմատոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր։ ՀՀ գլխավոր մանկական ստոմատոլոգ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ։

Հրանտ Տեր-Պողոսյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1969 (54 տարեկան)
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Երևան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունբժիշկ-ստոմատոլոգ, բժշկական գիտություններ դոկտոր
Կոչումբժշկական գիտություններ դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Յուրիի Տեր-Պողոսյանը ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում։ 1987-1993 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը` ստանալով բժիշկ-ստոմատոլոգի որակավորում։ 1994-1997 թթ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան՝ մանկական ստոմատոլոգիա՚ մասնագիտությամբ։

1998-2001 թթ. աշխատել է ԵՊԲՀ-ի մանկական ստոմատոլոգիայի և ստոմատոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի ամբիոնում որպես ասիստենտ,

2002-2006 թթ. աշխատել է ԵՊԲՀ-ի մանկական ստոմատոլոգիայի և ստոմատոլոգիական հիվանդությունների պրոֆիլակտիկայի ամբիոնում որպես դոցենտ,

2002 թ. Հիմնադրել է «Ալֆաստոմ» կլինիկան[1], որը հանդիսանում է առաջին մասնագիտացված օրթոդոնտիկ կլինիկան ք. Երևանում,

2006 թ- ից ղեկավարում է ԵՊԲՀ-ի օրթոդոնտիայի ամբիոնը և գլխավորում ԵՊԲՀ-ի №2 ստոմատոլոգիական կլինիկան,

2008-2010 թթ. և 2012 թ –ից առ այսօր հանդիսացել է ԵՊԲՀ-ի Ստոմատոլոգիական Կրթություն և գիտություն ասոցիացիայի փոխնախագահ,

2011 թ-ից առ այսօր ԵՊԲՀ-ի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ,

2015 թ-ից առաջինն է, ով Հայաստանում զբաղվել է նյարդամկանային ստոմատոլոգիայով։

1999 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ծնոտային աճի ինտենսիվ հիմնավորում կարկասա-զսպանակային օրթոդոնտիկ սարքերի կիրառման ժամանակ» թեմայով։

2010 թ-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Ուղիղ աղեղի տեխնիկայի կիրառմամբ ատամնածնոտային անոմալիաների բուժման կլինիկո-մորֆոմետրիկ և բիոմեխանիկական հիմնավորումը» թեմայով։

Հանդիսանում է 18 մեթոդական հանձնարարականների, 4 ռացիոնալ առաջարկների հեղինակ, ինչպես նաև մոտ 51 հրատարակությունների հեղինակ և համահեղինակ։ Ունի գյուտերի 4 արտոնագիր։

Հրանտ Տեր-Պողոսյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 3 թեկնածուական թեզ բժշկագիտության և կենսամեխանիկայի ոլորտներում։

Անդամակցություն խմբագրել

1996 թ.-ից Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի անդամ

1999 թ.-ից հանդիսանում է Ռուսաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի անդամ

2001 թ.-ից` Օրթոդոնտների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ

2002 թ.-ից ընդգրկված է Ռուսաստանում մասնավոր պրակտիկայի իրավունք ունեցող օրթոդոնտների ցուցակի մեջ

2006 թ.-ից Հայաստանի օրթոդոնտների ասոցացիայի նախագահ

2010 թ.-ից` Ատամնաբուժական Միջազգային Ակադեմիայի անդամ

2011 թ.-ից` Եվրոպական Օրթոդոնտների Միության անդամ

2013 թ.- ից Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի անդամ

Վերապատրաստումներ խմբագրել

Անցել է որակավորման բարձրացման կուրսեր Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեցարիայում, Լիտվայում, Չեխոսլովակիայում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում և այլուր։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվել է պարգևատրում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «𝗔𝗟𝗣𝗛𝗔𝗦𝗧𝗢𝗠». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. «Հրանտ Տեր-Պողոսյան». www.doctors.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)