Հրայր Արամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Բախշոյի Արամյան (ծնվ. 16 սեպտեմբերի 1962 թ., Վրացական ԽՍՀ), ՀՀ պետական գործիչ, 2001-2014 թթ. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ։
Հրայր Բախշոյի Արամյան | ||
պետական գործիչ | ||
| ||
---|---|---|
13 հունվարի 2001 - 13 հունվարի 2014 | ||
Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |
Հաջորդող | Արամ Սահակյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետ, ՀԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրա | |
Մասնագիտություն՝ | Տնտեսագետ | |
Ծննդյան օր | 16 սեպտեմբերի 1962 թ. | |
Ծննդավայր | Վրացական ԽՍՀ |
Կրթություն
խմբագրել- 1979-1983 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետի արդյունաբերության պլանավորման բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ։
- 1985-1989 թթ. - սովորել և ավարտել է ՀԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ 4 գիտական հոդվածների հեղինակ։
- Արտերկրում մասնակցել է 9 ուսումնական ծրագրի։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1987-1990 թթ. - ՀԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատող։
- 1990-1995 թթ. - ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի, ապա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջպետական տնտեսական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ։
- 1995-1996 թթ. - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արտաքին առևտրի բաժնի պետի տեղակալ։
- 1996-1997 թթ. - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջպետական տնտեսական համագործակցության բաժնի պետ։
- 1997-2001 թթ. - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ, ապա՝ արտաքին տնտեսական կապերի և համագործակցության գլխավոր վարչության պետ։
- 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով։
- 2003 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով։
- 2009 թ. հունվարի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով[1]։՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. հունվար։
- Եղել է ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի գովազդի կոորդինացիոն խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։