Հրամանագիր Եկատերինա II կայսրուհու

«Հրամանագիր Եկատերինա II կայսրուհու», 1779 թվականի նոյեմբերի 14-ի հրովարտակը, որով Նոր Նախիջևանի նորահաստատ հայկական գաղութի բնակչությունը 10 տարով ազատվել է հարկերից, իրավունք ստացել զբաղվելու երկրագործությամբ, հիմնադրելու գործարաններ, ֆաբրիկաներ, վերապահվել է դավանանքի ազատություն, մայրենի լեզվով դատավարության իրավունք և այլն, Նոր Նախիջևանն իր 5 հայկական գյուղերով ստացել է ազգային սովորութային նորմերի վրա խարսխվող ինքնավարություն։

Հրովարտակը (մագաղաթ, 51 x 60 սմ, արծաթ՝ ոսկեզօծ ձեռագիր) ռուսերեն և հայերեն է, նրան ամրացված է վավերականությունը հաստատող կայսերական կլոր կնիքը (ոսկեզօծ տուփի մեջ)։ Պահվում է ՀՊԹ-ում (№ 8478):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։