Հրազդանի քարավանատուն[1], գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Հրազդանի քարավանատուն
Տեսակիջևանատուն և մշակութային արժեք
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՀրազդան
Հիմնադրված է13-րդ դար

Աշխարհագրություն խմբագրել

Հրազդանի քարավանատունը գտնվում է Հրազդանի Վանատուր թաղամասում։ Ներկայում քարավանատան տարածքը սեփականաշնորհված է մասնավորի կողմից։

Պատմություն խմբագրել

Հայտնի է, որ քարավանատունը կառուցվել է 13-րդ դարում։

Երբեմն տեղացիները քարավանատունը կոչում են օտար լեզվով՝ անվանելով այն քարվանսարա։

Ճարտարապետական նկարագիր խմբագրել

Քարավանատնից պահպանվել է և մեզ է հասել նրա ճակատային և տանիքի մի հատվածը։ Քարավանատունը ծառայել է որպես իջևանատուն, քանի որ գտնվել է ճանապարհների խաչմերուկում։ Կառույցը ուսումնասիրելուց պարզ է դառնում որ այն արևելքի միջնադարյա և հայկական ճարտարապետության բաղադրիչներ ունի։

Քարավանատունը կառուցվել է կարմիր աղյուսից։ Նրա հիմնական մուտքը արևմտյան կողմից է։ Պահպանվել է նաև բուխարին, որը ծառայել է սնունդ պատրաստելու և ջեռուցման համար։ Ըստ հետազոտությունների՝ կարելի է ենթադրել որ կառույցի չափսերն են եղել 80x60 մետր։ Որոշ հաշվարկների արդյունքում պարզ է դառնում որ այդտեղ միանգամից կարողացել են իջևանել մոտ 60 մարդ։ Հարևանությամբ եղել է կենդանիների պահման համար նախատեսված վայր։ Կառույցն իր նշանակությանն է ծառայել մինչև 14-րդ դարի 30-ական թվականները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. hushardzantest. «ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ /ՊԵՏ.ՑՈՒՑԻՉ` 6.1.64/». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.