Հռոմկլայի ժողով
Հռոմկլայի եկեղեցական ժողով, գումարվել է 1176 թվականին Աղվանքի կաթողիկոսի և 32 եպիկոպոսի մասնակցությամբ։
Նախապատմություն
խմբագրել1173 թվականին Գրիգոր Տղան բարձրացավ կաթողիկոսական գահ և շարունակցե իր հորեղբոր՝ Շնորհալու վարած քաղաքականությունը թույլ չտալով Հայոց եկեղեցու ինքնուրույնությունից զրկումը և ամուր պահելով հայոց ավանդական եկեղեցական ծեսերն ու սովորույթները։
Գրիգոր Տղան, ցանկանալով իր նախորդների սկսած ազգային ժողովով լրացնել և վերջինիս որոշմամբ հունաց կայսրին վճռական պատասխան տալ, հրավիրագրեր ուղարկեց ամեն տեղ, պատվիրելով գալ հավաքվել։ Հռոմկլայում և ընդհանուր որոշմամբ վերջ դնել ձգձգվող խնդրին։ Արևելյան Հայաստանի եկեղեցականները կասկածանքով վերաբերվեցին այդ հրավերին, և երբ ստացվեց այդ կասկածանքները փարատող Գրիգորի թուղթը, շատերը, ովքեր հավատացին ՝ գնացին, մնացածները ուղարկեցին իրանց հավանության թղթերը։
Ժողովի գումարումը
խմբագրելՀռոմկլայում 1179թվականին հավաքվեցին՝ Աղվանից կաթուղիկոսը, 32 եպիսկոպոս, բազմաթիվ վարդապետներ, վանականներ, երեցներ, սարկավագներ և հայոց մեծամեծ իշխաններ։ Ժողովը կազմեց հունաց կայսրին և պատրիարքին ուղարկվելիք պատասխանը հայոց դավանանքի վերաբերեալ։ Դավանանքի մասին երկար խոսել է Ներսես Շնորհալին իր բաժին գրվածքում, նշելով, որ ուշադրություն դարձնենե մի կաևոր կետի վրա, այն է ՝ այս ժողովում մատնացույց է արվում տիեզերական և մասնավոր ժողովների որոշումները։ Նա նշում էր, որ ընդունում ենք տիեզերական ժողովներից առաջի երեքը` Նիկիայի, Կոստանդնուպոլսի և Եփեսոսի տիեզերական ժողովների որոշումները, ինչպես նաև ավելացնում է, որ մերժում ենք այլ ժողովուրդների հաստատած կանոնադրությունները, որոնք ընդունելիչեն մեզ համար։ Օրինակ Անկուրիայի ժողովը, որը հերքեց Լիկիանոսի անբարշտությունը, Կեսարիայի ժողովը, Նեոկեսարիայի ժողովը, Գանգրայի ժողովը և Լավոդիկիայի ժողովը, Սարդիկեի ժողովը[1]։
Արդյունքները
խմբագրելՈւրեմն այս ժողովը որոշեց ընդունել օտար ժողովներից երեք տիեզերականը և վեց եկեղեցականը։ 3 տիեզերականի մասին շատ հիշատակություններ կան արված, իսկ վեց եկեղեցական ժողովների մասին առաջին անգամ հիշատակվում է այս ժողովում։ Կարծես թե ժողովականները վեց եկեղեցական և այլ օտար սուրբ հարց կանոնների հայոց կողմից ընդունելության հարցի որոշմամբ, ցանկացել են վերջ տալ անօգուտ վեճերին, որոնք առաջանում էին նրանից, որ իբր թԵ հայերը բացի իրենց ազգային ժողովների և կաթուղիկոսների կանոններից օտար կանոններ չեն ընդունում։ Բայց խնդիրն այս է` ի՞նչու մեր ժողովը 6 տեղական ժողով է ընդունել և ոչ 8։ եթէ մեր ժողովը ասում է, թէ կան մեր մեջ այլ և այլ ժողովների կանոններ, դրանով կամենում է ասել, որ վաղուց հայոց մեջ կան տեղական ժողովների թարգմանությունը, Հովհան Օձնեցու օրերից և մինչև այն հօրը գործածութեան մեջ եթե անգամ չկան, համենայն դեպս մեր եկեղեցու կողմից չեն մերժվում։ Եթէ Հովհան Օձնեցու կազմածի մեջ միայն տեղական վեց ժողովներն են մտել և ոչ 8, նշանակում է` Օձնեցին պիտի օգտված լինի այն ժողովածուներից, որոնցից օգտվել են Դիոնեսիոս Կրտսերը և Հովհան Սքոլաստիկոսը (500 և 556 թվականներին)։ Այս երկուսի ժողովածուների մեջ մտնում էին 4 տիեզերական ժողով ու 6 տեղական և առաքելական կանոններ[2]։
Թե՛ 1179 թվականի ժողովը և թե՛ հենց այս 6 եկեղեցական ժողովները ընդունվել է վավերականների շարքում։ Միայն այստեղ մի թեթև թյուրիմացություն է տեղի ունեցել։ Մեր ժողովի ընդունած 6 տեղական ժողովների շարքից պակասել է մի ժողով, այն է՝ Անտիոքինը և ավելացել է մի բոլորովին գոյություն չունեցող ժողով, այն է` Կեսարիայինը։ Թե Սքոլաստիկոսի, թէ Կրտսերի ժողովածուների մեջ և թե մեր բոլոր կանոնագրքերում կա Անտիոքի ժողովը, որը շատ նմանություն ունի Նիկիայի ժողովի կանոնների հետ և կարծիք կա, որ միմյանցից փոխառություն են արել երկու ժողովները, որ ասել է թե` Անտիոքի ժողովը ոչ մի էական` կասկածական բովանդակություն չի ներկայացնում և համապատասխան է ուղղափառ եկեղեցու դավանանքին, բայց ի՞նչու է դուրս մնացել 1179-ի ժողովի ցանկից դժվար է պարզել։ Իսկ ընդհակառակը` Կեսարիային վերագրած ժողովը գոյություն չի ունեցել, ոչ մի եկեղեցու ժողովների ցանկում չկա, ոչ վավերականների և ոչ անվավերականների մեջ, ո՞րտեղից են գտել մերոնք և ժողովների կարգը դասել, Աստուած գիտի[3]։
Կա մի ուրիշ փաստ, որ ցույց է տալիս, թե 1179 թվականի ժողովում հիշատակվել է և Անտիոքի ժողովը և ապա մերժվել է։ Փաստն այս է. Ս. Էջմիածնի գրադարանի − 58 ձեռագրում կա Գրիգոր կաթուղիկոսի այդ թղթի մի ուրիշ պատճենը կայսրին գրված, այս պատճենի մեջ հիշված ժողովների շարքում կա և Անտիոքի ժողովը, որը բռնում է շարքի մեջ վեցերորդ տեղը՝ ահա դասավորությունը.
- Նիկիայի ժողով
- Անկուրիայի
- Կեսարիայի
- Նեոկեսարիայի
- Գանգրայի
- Անտիոքի
- Լավոդիկիայի
- Սարդիկեի
- Պոլսի
- Եփեսոսի
Եթե սրանցից Կեսարիայինը իբրև չեղած ժողով դուրս հանենք, մնացածները կլինեն Սքոլաստիկոսի և Դիոնեսիոս Կրտսերի ժողովածուների ժողովները։ Փաստն այն է, որ Գրիգոր կաթուղիկոսի վերոհիշյալ ժողովը երկու օրինակ ունի, մեկում, որը և տպագրված օրինակն է, չկա «Անտիոքի» կանոնների հիշատակությունը, երկրորդ ձեռագիր օրինակը ավելի ընդարձակ է։ Թե ի՞նչ է եղել պատճառը, որ Անտիոքի ժողովը ջնջվել է և եղած արձանագրությունը կրճատվել, հայտնի չէ, թեև ենթադրական մի քանի բան կարելի է ասել, բայց դրանք դրական նշանակություն ունենալ չեն կարող։
Այս ժողովի գլխավոր նշանակությունը նրանումն է, որը ցույց է տալիս, թե մենք 12-րդ դարում ինչ հայացքներ ենք ունեցել օտար եկեղեցական հայրերի և արտաքին ժողովների կանոնների վերաբերյալ։ Մենք զարմանալով տեսնում էինք, որ մեր կանոնագրքերը լի են կանոններով, որոնց վավերացման կամ մեր կողմից ընդունված լինելու մասին ոչ մի խոսք չի եղել ոչ մի եկեղեցական ժողովում։ Այդ տարակուսանքը գոնե փարատում է այս ժողովը, ցույց տալով թե ո՞ր տիեզերական ժողովները կարող են աղբյուր համարվել մեր եկեղեցական իրավունքի համար։ Եթէ այս ժողովում մեկ-մեկ որոշվեր, թէ ո՞ր եկեղեցական ժողովներն ենք ընդունում և ո՞ր կանոնները, կունենայինք փառավոր հիմնաքար պարզելու և հասկանալու այն անթիվ, անհամար, ավելորդ, կցկտուր կանոններ բովանդակող կանոնագրքերը, որոնք պարզել միմիայն ենթադրություններով և կողմնակի միջոցներով շատ դժվար է[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Թուղթ ընդհանրական» (1865). Ս. Էջմիածին. էջ 256.
- ↑ «Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք - 54) ՀՌՈՄԿԼԱՅԻ ԺՈՂՈՎԸ 1179 ԹՈՒԻՆ». digilib.aua.am. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.
- ↑ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, հատոր 1. այկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ. 2002. էջեր 278–279.
- ↑ «Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք - 54) ՀՌՈՄԿԼԱՅԻ ԺՈՂՈՎԸ 1179 ԹՈՒԻՆ». digilib.aua.am. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.