Հռիփսիմե Արապյան

հայ հրապարակախոս

Հռիփսիմե Արապյան (1864, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1938-ից հետո[1]), հայ հրապարակախոս։

Հռիփսիմե Արապյան
Ծնվել է1864
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունհրապարակախոս

Ծնվել է Պոլսում, սովորել է Սկյութարի Ս. Խաչ վարժարանում, աշակերտելով Խաչատուր Միսաքյանին։ Մանկավարժական և կրթական հարցերի մասին բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Սուրհանդակ», «Բյուզանդիոն» թերթերում։ Ունեցել է իր մանկապարտեզը, որտեղ գործնականորեն փորձել է կիրառել Ֆրոբելի, Պեստալոցցիի մանկավարժական սկզբունքները[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 566։
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 141.