Հուսամ ադ-Դին Լուլու ալ-Հաջիբ

Հուսամ ադ-Դին Լուլու ալ-Հաջիբ, այուբյան ժամանաշրջանում գործած ականավոր հայերից մեկը։ Պատմիչ ալ-Մակրիզին իր «ալ-Խիտատ» չորսհատորյա արժեքավոր աշխատության մեջ Լուլու ալ-Հաջիբի մասին տալիս է հետևյալը. «Ծագումով հայ՝ Լուլու ալ-Հաջիբը ֆաթիմյան խալիֆայության զինվորներից էր։ Այուբյան սուլթան Սալահ ադ-Դինը բարձր գնահատելով նրա ռազմական կարողությունները նշանակում է Եգիպտոսի նավատորմի ղեկավար։ Նա ամեն օր կերակրում էր սոված մարդկանց, իսկ Ռամադան ամսին նրանց թիվը կրկնապատվում էր։ Մեծ վրանների մեջ կանգնած, մեկ ձեռքին շերեփ, մյուսին յուղի կարաս, բաժանում էր ուտելիքը աղքատներին»։Արաբ պատմիչների կողմից բարձր է գնահատվում հայազգի Լուլու ալ-Հաջիբի կատարած աշխատանքը՝ մասնավորապես խաչակիրների դեմ պայքարում, ինչպես նաեւ քաղաքաշինության եւ տնտեսության զարգացման մեջ։ Նա շարունակեց իր բարենորոգումները մինչեւ իր մահը`1200թ.: «Ալ-Խիտատ»-ում պահպանված են տեղեկություններ Լուլու ալ- Հաջիբի կառուցած շենքերի մասին։

Աղբյուրներ խմբագրել

Ալ-Մակրիզի, Խիտատ, Լոնդոն 2002 թ., հ. 3., էջ 138-139