Հուշարձան (տարեգիրք)

տարեգիրք

«Հուշարձան», պատկերազարդ տարեգիրք։ ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության ԳՀ կենտրոնի հրատարակություն։

Հուշարձան
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1987
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1987 թվականից (1994–2004 թվականին ընդհատվել է) Երևանում։ Խմբագիրներ՝ Պարույր Մուրադյան, Հակոբ Սիմոնյան (2005 թվականից)։

Տպագրում է գիտական հոդվածներ, հաղորդումներ և վավերագրեր՝ հայկական պատմական, ճարտարապետական, հնագիտական, վիմագրական, մեմորիալ և մոնումենտալ արվեստի՝ քարի դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի հուշարձանների վերաբերյալ մատենագիտական աշխատություններ, գրախոսություններ, լուսաբանում է պատմամշակութային անշարժ հուշարձանների հաշվառման, վավերագրման, պահպանության, ամրակայման, վերականգման և օգտագործման խնդիրները, ներկայացնում է բնագավառի անվանի մարդկանց (հայ և օտարազգի)։ Նյութերը հայերեն ռուսերեն, անգլերեն են (ամփոփումներով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։