Հուշարձան մոռացված պատերազմի, որը փոխել է պատմության ընթացքը
Հուշարձան մոռացված պատերազմի, որը փոխել է պատմության ընթացքը (ռուս.՝ Монумент «Памяти забытой войны, изменившей ход истории»), հուշարձան Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Գուսև քաղաքում։ Տեղադրվել է Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հարյուր տարի անց և նվիրված է պատերազմում զոհված ռուս զինվորների ու սպաների հիշատակին։
Հուշարձան մոռացված պատերազմի, որը փոխել է պատմության ընթացքը | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Գուսև |
Ներկա վիճակ | կանգուն |
Բրոնզե արձաններն ստեղծել է ռուս և ամերիկացի նկարիչ և քանդակագործ Միխայիլ Շեմյակինը։ Հուշարձանը «Технополис GS» այգու կենտրոնական կոմպոզիցիան է։
Պատմություն
խմբագրելՀուշարձանը նվիրված է 1914 թվականի օգոստոսի 20-ին տեղի ունեցած Գումբինենի մարտում զոհված ռուս զինվորների ու սպաների հիշատակին։ Տեղադրվել է Ռուսաստանի ռազմա-պատմական միության նախաձեռնությամբ։ Հուշարձանի նախագծի հեղինակն է քանդակագործ Միխայիլ Շեմյակինը։ Տեղադրված է «Технополис GS» այգում, որ գտնվում է Կալինինգրադի մարզի Գուսև (նախկինում՝ Գումբինեն) քաղաքից ոչ հեռու[1]։
Հուշարձանը ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի սոցիալական ողբերգությունը։ Համամարդկային աղետն արտացոլված է երեք կերպարների միջոցով. զինվորը գամված է «ճակատագրի անվին», իսկ երկու կանայք, որ ձեռքերն ուղղել են դեպի նա, այրիներն ու մայրերն են։ Հուշարձանի պատվանդանն ստեղծվել է ռմբակոծման ժամանակ վնասված պահարանների տեսքով, որոնց վրա տեղադրված են լուսանկարներ, քարտեզներ ու պատերազմի ժամանակների ռազմական փաստաթղթեր։ Հուշարձանի մոտ տեղադրված են ցուցատախտակներ, որոնցում ներկայացված են Առաջին համաշխարհային պատերազմի դեպքերը[2]։
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 24-ին Ռուսաստանի ռազա-պատմական միության կողից կազմակերպված «Գումբինենի ճակատամարտ» ռազմա-պատմական փառատոնի շրջանակներում։ Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար, Ռուսաստանի ռազմա-պատմական միության նախագահ Վլադիմիր Մեդինսկին, Կալինինգրադի մարզի նախկին նահանգապետ Նիկոլայ Ցուկանովը, «Գուսևի քաղաքային շրջան» մունիցիպալ կազմակերպության ղեկավար Եվգենի Միխայովն ու հուշարձանի հեղինակ Միխայիլ Շեմյակովը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «В Калининградской области появится монумент «Памяти забытой войны, изменившей ход истории»» (ռուսերեն). Freekaliningrad.Ru. 21.08.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Под Калининградом открыт мемориал «Памяти забытой войны, изменившей историю»» (ռուսերեն). Новости@Mail.Ru. 25.08.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «В Гусеве увековечили подвиг русских солдат, павших в Первую мировую войну» (ռուսերեն). Правительство Калининградской области. 24.08.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.