Հունական անուն, հույների անթրոպոնիմիական մոդելի համապատասխան՝ կազմված է երեք վանկից, որոնք այսպիսի հաջորդականություն ունեն՝ անհատական անուն (անձնանուն), հոր անունը (հայրանուն)՝ սեռական հոլովով և ազգանուն[1]։

Հույն գրող Անդրեաս Մամուկասի ստորագրությունը

Անձնանուն խմբագրել

Հույներն իրենց առաջնեկներին ավանդաբար անուն են տալիս ծնվելուց հետո յոթերորդ կամ իններորդ օրը՝ որպես այդպիսի անուն կիրառելով հոր կողմից պապիկի անունը (տղա երեխայի համար) կամ հոր կողմից տատիկի անունը (աղջիկ երեխայի դեպքում)[1]։ Հարազատների մնացյալ անունները կիրառում են հաջորդ երեխաների համար։

Հունական անունները կարող են ունենալ հին հունական ծագում, լատինական ծագում, կարող են լինել օտարալեզու փոխառություններ[1]։ Հունական ուղղափառությունը նույնպես ուժեղ ազդեցություն է ունեցել հունական անձնանունների ձևավորման վրա։ Հայտնի սրբերի անունները հույների շրջանում ավանդական են։ Հունական անունը հաճախ նշանակում է նաև որևիցե հոգևոր կամ ինտելեկտուալ բնորոշում, ինչպես, օրինակ՝ Սոֆյա (հին հունարեն՝ σοφία , «իմաստություն, խելացիություն, գիտություն»[2]), ինչպես նաև, օրինակ, կարող է ծաղկի[1] հունական անվանում լինել։ Տղամարդկանց անուններն առավել հաճախ ավարտվում են -աս, -իս, -ոս վերջածանցներով, օրինակ՝ Նիկոլաոս։

Հունաստանում տղամարդկանց տարածված անուններից՝ Յոհաննիս, Յաննիս, Դիմիտրիոս, Կոնստանդինոս, Նիկոլաոս, Պանայոտիս, Վասիլիս, Յորղոս[3]։ Հունաստանում կանանց տարածված անուններից՝ Դիմիտրա, Յոհաննա, Կոնստանտինա, Մարիա, Նիկոլետա, Սոֆյա, Վասիլիկի[3]։

Հայրանուն խմբագրել

Հույների մոտ հայրանունը հազվադեպ է գործածվում, ավելի հաճախ՝ պաշտոնական փաստաթղթերում, ինչպես նաև մատենագիտական գրառումներում[1]։ Ամուսնացած կինն իր հայրանունը փոխում է ամուսնու հայրանվամբ[3]։

Ազգանուն խմբագրել

Հունական ազգանունը կարող է ծագել որևէ հունական անձնանունից, մասնագիտության անվանումից, մարդու որևէ որակից, որևէ տեղանքի կամ ժողովրդի անվանումից[3]։ Բազմաթիվ հունական ազգանուններ ձևավորվել են հունարեն «պապաս» բառից (թարգմանաբար նշանակում է «հոգևորական»), դրանք սկսվում են Պապա--ով, օրինակ՝ Պապանդրեու[1]։ Ազգանունները, որոնք ձևավորվում են հոր անունից, ունեն վերջածանց, որը նշանակում է «որդի», կրետեական ազգանունների համար դրանք են՝ -ակիս-ը, -ադիս-ը, -իդիս-ը, Հունաստանի այլ մասերի համար՝ -պուլոս-ը, -ակոս-ը, -եաս-ը, -ատոս-ը, -ելիս-ը, -ուդիս[3]։ Տեղանքի անվանումից են ծագում, օրինակ, Կրիտիկոս (Կրետե), Մորաիտիս (Պելոպոնես)[3] ազգանունները։

Տղամարդկանց հունական ազգանունները, ինչպես և անունները, ավելի հաճախ ունենում են -աս, -իս, -ոս վերջավորություններ և հունարենում հոլովվում են, բայց կան նաև բազմաթիվ բացառություններ, հատկապես՝ ազգանունների մեջ, որոնք ծագում են անձնանուններից՝ դրանք հիմնականում ձևավորվում են՝ վերջավորությանն ավելացնելով սեռական հոլով, օրինակ՝ Յոհանու ազգանունը Յոհաննիս[4] անունից է ծագում։ Ազգանվան կանացի տարբերակը տղամարդու համապատասխան ազգանունից տարբերվում է նրանով, որ, որպես կանոն, ունի սեռական հոլովով վերջավորություն, այսինքն՝ , , -ու[1], քանի որ կնոջ ազգանունը ձևավորվում է հոր կամ ամուսնու ազգանունից[3]։ Հունարենում կանացի, ինչպես նաև տղամարդու այդպիսի ազգանունները ձևավորված են սեռական հոլովի ավելացմամբ, չեն հոլովվում։ Իսկ քանի որ տղամարդու Պապադոպուլոս հոլովվող ազգանվան սեռական հոլովը համընկնում է կանացի Պապադոպուլու չհոլովվող ազգանվան հետ, նմանատիպ դեպքերում կարող են շեշտադրվել տարբեր վանկեր, օրինակ՝ տվյալ դեպքում տղամարդու տարբերակում շեշտը երրորդ վանկի վրա է դրվում՝ Պապադո՛պուլու, իսկ կանացի տարբերակի դեպքում՝ չորրորդ վանկի վրա՝ Պապադոպու՛լու[4]։

Տարածված ազգանուններից մի քանիսը՝ Դիմիտրիադիս, Միլոնաս, Կոնստանդոպուլոս, Նիկոլաիդիս, Անգելոպուլոս, Պապադոպուլոս, Պապայոհաննու, Սպանոս, Լասկարիս, Վասիլոպուլոս[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Иванова Ю.В. Греки // Системы личных имён у народов мира. — М.: Наука, 1989. — С. 101-106.
  2. Суперанская А.В. Словарь русских личных имён. — М.: Эксмо, 2006. — (Библиотека словарей). — ISBN 5-699-10971-4
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 E.C. Smith Treasury of name lore. — Harper & Row, 1967. — 246 с.
  4. 4,0 4,1 D. Holton, P. Mackridge, I. Philippaki-Warburton The genitive in surnames // Greek: a comprehensive grammar of the modern language. — 1997. — С. 269-270. — 519 с.

Արտաքին հղումներ խմբագրել