Հույս (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հույս (այլ կիրառումներ)

Հույս, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն հույս բառից։ Այս անվանը համապատասխանում են հունական Ελπίς և ռուսական Надежда անձնանունները, որոնք երկուսն էլ իգական են[1]։

Հույս
Հույս
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունհույս
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Հույս» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Հույս, որդի Արամ հայկազն նահապետի, ով, ըստ Չամչյանի, իշխել է մ․ թ․ ա․ 1827-1769 թվականներին։
  • Հույս եպիսկոպոս Գողթան, ժամանակակից Ներսես Բ կաթողիկոսի (548-557), ում հետ, ինչպես և բազմաթիվ կրոնավորների և իշխանների հետ ստորագրում է նեստորականների դեմ գրված միաբանական ուխտին[2]։
  • Հույս եպիսկոպոս Կամսարական տան, հաջորդ Մովսեսի (597-598)[3][4][5]։
  • Հույս, հիշատակված է որպես գրիչ մի Ավետարանի՝ 14-րդ դարից[6]։
  • Հուիս, ոմն մեկն այս անվամբ հիշատակված է 18-րդ դարում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 531 — 742 էջ։
  2. Գիրք թղ․ ժէ
  3. Չամչյան Բ․ 374
  4. Այրարատ 56
  5. Տաշեան Ցուց․ 656
  6. Ձեռագիր Վասպուրական 255
  7. Ձեռագիր Վենետիկ Բ․ 980