Հուդա Կաթան (անգլ.՝ Huda Kattan, հոկտեմբերի 2, 1983(1983-10-02), Օկլահոմա Սիթի), ամերիկացի դիմահարդար, գեղեցկության բլոգեր, ձեռնարկատեր, Huda Beauty ապրանաքանիշի կոսմետիկ պարագաների հիմնադիր[2][3][4]։

Հուդա Կաթան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 2, 1983(1983-10-02) (40 տարեկան)
ԾննդավայրՕկլահոմա Սիթի
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Կրոնիսլամ
ԿրթությունՄիչիգան-Դիրբոռն համալսարան և Dartmouth High School?
Մասնագիտությունդիմահարդար, յություբեր և ձեռնարկատեր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքhudabeauty.com
 Huda Kattan Վիքիպահեստում

Կենսագրական տվյալներ խմբագրել

Կաթանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 2-ին Օկլահոմա քաղաքում[5]։ Ընտանիքի չորս երեխաներից մեկն է[6]։ Ծնողներն Իրաքից են[5]։ Ավելի ուշ, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ Թենեսի նահանգի Քուքսվիլ բնակավայր, հետո Բոստոն, Մասաչուսեթս[7]։ Կաթանը հաճախել է Միչիգան նահանգի Դեբորն համալսարան, որտեղ մասնագիտացել է ֆինանսավորման մեջ[5][6][8]։

Կարիերա խմբագրել

2006 թվականին Կաթանը տեղափոխվել է Դուբայ, քանի որ հայրը աշխատում էր այնտեղ[6][7]։ Մի քանի տարի հետո Լոս Անջելես, որտեղ էլ սովորել է դիմահարդարման արվեստ[4][5][7][9]։ Նրա հաճախորդների թվում էին այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Էվա Լոնտորիանը, Նիկոլ Ռիչին[5] Այնուհետև Կաթանը վերադառնում է Դուբայ, որտեղ դառնում է Ռևլոնի դիմահարդարը[4][6]։ 2010 թվականի ապրիլին քույրերի առաջարկով Կաթանն անց է կացրել դիմահարդարման դասընթացներ և խորհրդատվություններ[6][7][8][10]։ 2013 թվականին Կաթանը հիմնադրում է կոսմետիկ պարագաների շարք, որը կոչվեց Huda Beautty[2][6][7][8][11]: Կաթանի առաջին արտադրանքը կեղծ թարթիչներն էին[6][7], որոնք թողարկվել են Sephora-ի կողմից։ «Huda Beauty» պիտակը հաջողության հասավ կեղծ թարթիչների վաճառքի շնորհիվ, որոնք արագորեն սպառվեցին Քիմ Քարդաշյանի կողմից[8][8][12]։ Կաթանի ընկերությունը, որը հիմնվել է Դուբայում, հետագայում սկսեց գեղեցկության այլ արտադրանքներ առաջարկել, ներառյալ աչքի ստվերային երանգապնակներ, հեղուկ շրթներկեր, լուսարձակող ներկապնակներ, կեղծ եղունգներ։ 2017 թվականին Կաթանը Ինստագրամում հայտնի դարձավ՝ ունենալով ավելի քան 20 միլիոն հետևորդ։ 2017 թվականի Ինստագրամում զբաղեցրել է ամենաազդեցիկ հարուստ էջը մրցույթի 1-ին տեղը։

Անձնական կյանքը խմբագրել

Կաթանն ամուսնացած է։ Առաջին անգամ իր ամուսնուն հանդիպել է դեռահասության տարիքում։ Զույգն ունի դուստր։ Կաթանը մուսուլման է։ Կաթանի քույրերից մեկն իր գործընկերն է, մյուս քույրը՝ ղեկավարում է Կաթանի սոցիալական էջը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.bbc.co.uk/news/resources/idt-02d9060e-15dc-426c-bfe0-86a6437e5234
  2. 2,0 2,1 Shatzman, Celia (2017 թ․ հոկտեմբերի 24). «4 Crazy Beauty Hacks From Huda Kattan That Really Work». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. Hirsch, Lauren (2017 թ․ հոկտեմբերի 23). «The price of beauty is now measured by Instagram followers (and she has more than Leonardo DiCaprio)». CNBC. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 Shunatona, Brooke (2016 թ․ հուլիսի 11). «10 Reasons Huda Kattan Is the Baddest Beauty Blogger in the Game». Cosmopolitan. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Schaefer, Kayleen (2016 թ․ հունվարի 15). «Beauty Blogging in Dubai». The New Yorker. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Ghanem, Khaoula (2017 թ․ հոկտեմբերի 2). «9 Facts About Huda Kattan». Vogue Arabia. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Shapiro, Bee (2017 թ․ մարտի 20). «Is Huda Kattan the Most Influential Beauty Blogger in the World?». The New York Times. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 McClear, Sheila (2017 թ․ հունիսի 28). «How Huda Kattan Turned Blogging Into a Beauty Empire». Allure (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. Valdesolo, Fiorella (2017 թ․ հոկտեմբերի 16). «Huda Kattan Has 21 Million Followers, a Cult Makeup Line, and Something to Say». Glamour (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. Mankani, Sneha (2017 թ․ սեպտեմբերի 7). «Huda Kattan spills the beans on how she built her beauty empire». Vogue India. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. Menkes, Suzy (2017 թ․ ապրիլի 7). «#CNILux: Huda Beauty - Making Its Mark». Vogue Italia (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. Imtiaz, Saba (2017 թ․ հոկտեմբերի 30). «All made up! The indie makeup brands that are catering to women of colour». The Guardian. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.