Հորդոր

արական անձնանուն

Հորդոր, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն հորդոր՝ «մեղմ, հանդարտ» բառից։ Գործածվել է մի քանի անգամ՝ 13-18-րդ դարերում[1]։

Հորդոր
Հորդոր
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունմեղմ, հանդարտ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Հորդոր» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Որդոր, որդի Իվանեի և հայր Հասան Տավռաշի, ով մահացավ 1304 թվականին։ Շիրիմը գտնվում է Զոլախաչ գյուղում (Նոր Բայազետ)[2]։
  • Անստույգ թվականով են Որդոր (1311 թվականից ուշ)[3], Յորդոր (1420 թվականից առաջ)[4], Հորդոր (1418 թվականից ուշ)[5], Որդավր (1702)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 729-730 — 742 էջ։
  2. Սմբատեանց «Գեղարքունի 546»
  3. Ձեռագիր Թավրիզ, 74 բ
  4. Տաշեան Ցուց․ 666ա
  5. Ձեռագիր Վասպուրական 316
  6. Ձեռագիր Թավրիզ 109բ