Հովսեփ Փանոսյան
Հայաստանի պետական գործիչ, իրավաբան
Հովսեփ Դավթի Փանոսյան (1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, իրավաբան։
Հովսեփ Փանոսյան | |
---|---|
Ծնվել է | 1975 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Կրթություն
խմբագրել- 1994-1999 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
- 1999-2001 թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1998-1999 թթ. - աշխատել է «Բրեյվ» իրավաբանական ընկերությունում որպես իրավախորհրդատու։
- 2002-2004 թթ. - «Ուրարտու» համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս
- 2002-2005 թթ. - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի վերահսկողության վարչության առաջին կարգի մասնագետ, ապա առաջատար մասնագետ։
- 2005-2008 թթ. - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության առաջին բաժնի առաջատար մասնագետ, ապա գլխավոր մասնագետ։
- 2008 թվականից ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության երկրորդ բաժնի պետն է։
- 2008 թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ[1]՝ հինգ տարի ժամկետով։
- 2013 թ. հուլիսի 22-ին ՀՀ Նախագահի հրամանգրով վերանշանակվել է ՀՀ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ[2]՝ հինգ տարի ժամկետով։
Կոչումներ
խմբագրել- Իրավաբանական գիտությունների թեկնածու։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական (2014)[3]։