Հովհաննես Մկրյան

բանասեր, պատմաբան, հասարակական գործիչ

Հովհաննես Կարապետի Մկրյան (1831, Պարտիզակ - սեպտեմբերի 14, 1909(1909-09-14), Կոստանդնուպոլիս), հայ բանասեր, պատմաբան, հասարակական գործիչ։

Հովհաննես Մկրյան
Ծնվել է1831
Պարտիզակ
Մահացել էսեպտեմբերի 14, 1909(1909-09-14)
Կոստանդնուպոլիս
Մասնագիտությունբանասեր, պատմաբան և հասարակական գործիչ
Տիրապետում է լեզուներինարևմտահայերեն

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Մկրյանը ծնվել է 1831 թվականին Պարտիզակում։ 1866 թվականին ձեռնադրվել է քահանա, վարել է Կ. Պոլսի պատրիարքարանի փոխանորդի պաշտոնը։ 1878 թվականին Հովհաննես Մկրյանը՝ որպես պատրիարքարանի պատվիրակ, Հայկական հարցի կապակցությամբ մեկնել է Լոնդոն՝ իր հետ տանելով Արևմտյան Հայաստանի վիճակի վերաբերյալ տեղեկագիր։

Լույս են տեսել Հովհաննես Մկրյանի «Կենսագրութիւն Մեսրովբայ Դաւթեան Թաղիադեանց Երեւանեցւոյ» (1886, Թ., Հովհաննես Մարտիրոսյանի տպարան) աշխատությունը, որտեղ Մկրյանն առաջին անգամ ներկայացրել է Մ. Թաղիադյանի գրական ու հասարակական գործունեությունը, «Մահարձանք եւ յիշատակարան...» (1877, Կոստանդնուպոլիս, Արամյանի տպարան) հնագիտական նյութերի, «Աղօթագիրք ըստ ժամակարգութեան Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ» (1883, նույն տպարանում, 1886, 1891, 1895, երեքն էլ՝ Կ․Պոլիս, Գարեգին Պաղտատլյանի տպարան) Հայ եկեղեցու ողջ ժամերգությունների ժողովածուները։

Մկրյանի արխիվը պահվում է Անթիլիասի կաթողիկոսական դիվանում։

Հովհաննես Մկրյանը մահացել է 1909 թվականի սեպտեմբերի 14-ին Կ․Պոլսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։