Հովհաննես Դեմիրճյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Դեմիրճյան (օգոստոսի 15, 1975 կամ մայիսի 18, 1975[1], Հայաստան), հայ ֆուտբոլիստ, պաշտպան, մարզիչ։
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 15, 1975 (48 տարեկան) կամ մայիսի 18, 1975[1] (48 տարեկան) | ||
Ծննդավայր | Հայաստան | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա խմբագրել
Ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին «Շիրակ» ակումբում, որը հանդես է եկել ԽՍՀՄ երկրորդ լիգայում, որտեղ Գյումրիի թիմի կազմում մասնակցել է 1 հանդիպման։ 1995-2000 թվականներին «Շիրակի» կազմում հանդես է եկել Հայաստանի Բարձրագույն խմբում։ 2000 թվականին տեղափոխվել է Ուկրաինա, որտեղ պայմանագիր է կնքել Ալչևսկի «Ստալի» հետ։ Իր նորամուտը «Ստալի» մարզաշապիկով նշել է 2001 թվականի մարտի 11-ին Դոնեցկի «Մետալուրգի» դեմ Բարձրագույն լիգայի 14-րդ տուրի տնային խաղում։ Դեմիրճյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 74-րդ րոպեին նրան փոխարինել է Սերգեյ Պոլուշինը[2]։ Հիմնական ֆուտբոլիստ չի դարձել և մրցաշրջանի երկրորդ հատվածում միայն 5 հանդիպում է անցկացրել։ 2001-2002 թվականներին հանդես է եկել Երևանի «Սպարտակում»։ 2003-2004 թվականներին պաշտպանել է «Բանանցի» գույները, իսկ 2005 թվականին՝ «Կոտայքի» գույները։ 2007 թվականին վերադարձել է «Շիրակ», որտեղ 2 տարի անց ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
Կարիերան ազգային հավաքականում խմբագրել
Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերի 2-ին Նորվեգիայի հավաքականի դեմ 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղում։ Ընդհանուր առմամբ, Դեմիրճյանը հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում։
Մարզչի կարիերա խմբագրել
2013-2014 թվականներին եղել է «Շիրակի» երկրորդ թիմի մարզչական շտաբում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ ««Сталь» (Алчевск) - «Металлург» (Донецк)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Հովհաննես Դեմիրճյանի էջը soccerpunter.com կայքում
- Հովհաննես Դեմիրճյանի էջը footballdatabase.eu կայքում
- Հովհաննես Դեմիրճյանի էջը на сайте worldfootball.net կայքում
- Հովհաննես Դեմիրճյանի էջը eu-football.info կայքում
- Հովհաննես Դեմիրճյանի էջը armfootball.tripod.com կայքում
- Հովհաննես Դեմիրճյանի էջը eurosport.ru կայքում
- Հովհաննես Դեմիրճյանի էջը transfermarkt.com կայքում