Հովհաննես Գրիգորյան (ֆուտբոլիստ)

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ

Հովհաննես Ռազմիկի Գրիգորյան (մարտի 9, 1985(1985-03-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։

Հովհաննես Գրիգորյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1985(1985-03-09)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 Հայաստան Սպարտակ (Երևան) 0 (0)
2002  Հայաստան Սպարտակ-2 26 (1)
2003-2004 Հայաստան Գանձասար 46 (1)
2005-2009 Հայաստան Բանանց 81 (1)
2010 Հայաստան Գանձասար 23 (0)
2011 Հայաստան Շիրակ 8 (0)
2011 Հայաստան Միկա 9 (0)
2012 Հայաստան Շիրակ 13 (0)
2012-2013 Հայաստան Ուլիս 13 (0)
2013-2014 Հայաստան Արարատ 16 (0)
2014-2015 Հայաստան Ալաշկերտ 9 (0)
2015   Հայաստան Ալաշկերտ-2
2016 Հայաստան Գանձասար 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

2003 թվականին Հովհաննես Գրիգորյանը Կապանի «Լեռնագործի» կազմում նշել է իր նորամուտը Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Հաջորդ տարի «Լեռնագործը» կազմալուծվել է, և նրա տեղում ձևավորվել է նրա ավանդույթների շարունակող «Գանձասարը», որի կազմում էլ իր ելույթները շարունակել է Գրիգորյանը։ Կապանում երկու մրցաշրջան ծաղալուց հետո տեղափոխվել է «Բանանց»։ 2009 թվականի դեկտեմբերին՝ Երևանի «Բանանցի» հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտից կես տարի առաջ, Գրիգորյանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը և ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվել «Գանձասար»[2][3]։ Տեղափոխվելու որոշումը կապված էր «Բանանցի» կազմում չընդգրկվելու հետ։ 2010 թվականի առաջնության ավարտից հետո հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում է Կազանի «Ռուբինը»։ Կուրբան Բերդիևը դիտել է Հովհաննես Գրիգորյանի մասնակցությամբ խաղի տեսագրությունը և որոշել դիտարկել նրա թեկնածությունը[4]։

Մրցաշրջանի ավարտից հետո Գրիգորյանով հետաքրքրվել են «Բանանցն» ու Կազանի «Ռուբինը», իսկ հետո տեղեկություն է տարածվել, որ նա կարող է տեղափոխվել Երևանի «Արարատ»։ Ավելի ուշ լուր է տարածվել, որ «Ուլիս» տեղափոխվելու վերաբերյալ[5]։ 2011 թվականի հունվարի վերջին հայտնի է դարձել, որ Հովհաննես Գրիգորյանը պայմանագիր է կնքել «Շիրակի» հետ։ Ակումբում նկատվել են դրական փոփոխություններ, ինչից առաջ նա գտնվում էր ճգնաժամային դրության մեջ[6][7]։

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստն ակումբի հետ միասին որոշել է խզել պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ։ Գրիգորյանն այդ որոշումը կայացրել է ընտանեկան հանգամանքներից ելնելով։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է Երևան, որտեղ պայմանագիր է կնքել «Միկայի» հետ[8]։ Առաջնության ավարտին պայմանագրի ժամկետն ակումբը չի երկարացրել, և Գրիգորյանը դարձել է ազատ գործակալ։ Նա հայտարարել է, որ ունի մի քանի առաջարկներ և շուտով որոշում կկայացնի իր հետագա կարիերայի վերաբերյալ։ Նշվել է «Շիրակ» վերադառնալու հնարավորությունը, որտեղից նա տեղափոխվել էր «Միկա»[9]։ Մեկ շաբաթ անց Գրիգորյանը պայմանագիր է կնքել «Շիրակի» հետ երկուսուկես տարով։ 2012 թվականի հունվարի 8-ին Գրիգորյանը միացել է թիմին[10]։ Ակումբի կազմում առաջնության մեկ երրորդն անցկացնելուց հետո Գրիգորյանը հեռացել է թիմից՝ միանալով Երևանի «Ուլիսին»[11][12]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Բանանց»
  • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2006, 2007
  • Հայաստանի գավաթակիր – 2007
  • Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2008, 2009
  • Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2005, 2008
«Միկա»
  • Հայաստանի գավաթակիր – 2011
«Շիրակ»
  • Հայաստանի գավաթակիր – 2011/12

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2012 թվականի հուլիսի 12-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գանձասար 2003 25 0 0 0 0 0 25 0
2004 21 1 0 0 0 0 21 1
Ընդհանուր 46 1 0 0 0 0 46 1
Բանանց 2005 0 0 0 0 3 0 3 0
2006 6 0 0 0 2 0 8 0
2007 24 1 4 0 2 0 30 1
2008 25 0 6 0 2 0 33 0
2009 8 0 3 0 1 0 12 0
Ընդհանուր 63 1 13 0 10 0 86 1
Գանձասար 2010 23 0 1 0 0 0 24 0
Ընդհանուր 23 0 1 0 0 0 24 0
Շիրակ 2011 8 0 5 1 0 0 13 1
Ընդհանուր 8 0 5 1 0 0 13 1
Միկա 2011 9 0 0 0 1 0 10 0
Ընդհանուր 9 0 0 0 1 0 10 0
Շիրակ 2012/13 13 0 2 0 1 0 16 0
Ընդհանուր 13 0 2 0 1 0 16 0
Ուլիս 2012/13 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր կարիերայում 162 2 21 1 12 0 195 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Оганес Григорян перешел из «Бананца» в «Гандзасар».» (ռուսերեն)։ Armsport.am։ Վերցված է 15.12.2010 
  3. «Оганес Григорян: наша главная цель — завоевать Кубок.» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 15.12.2010 
  4. . «Оганес Григорян пройдет просмотр в «Рубине».» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 24.11.2010 
  5. «Высшая лига: трансферная зима.» (ռուսերեն)։ Armsport.am։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-16-ին։ Վերցված է 15.12.2010 
  6. «Оганес Григорян подписал контракт с «Шираком».» (ռուսերեն)։ Armsport.am։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-26-ին։ Վերցված է 6.2.2011 
  7. «Оганес Григорян: «Ширак» никому уступать не собирается.» (ռուսերեն)։ Armsport.am։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-26-ին։ Վերցված է 6.2.2011 
  8. «Оганес Григорян будет выступать в «Мике».» (ռուսերեն)։ Armsport.am։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին։ Վերցված է 12.06.2011 
  9. «Оганес Григорян не продолжит свою карьеру в «Мике».» (ռուսերեն)։ Armsport.am։ Վերցված է 19.03.2012  (չաշխատող հղում)
  10. «Оганес Григорян вновь будет выступать за «Ширак».» (ռուսերեն)։ Armsport.am։ Վերցված է 19.03.2012  (չաշխատող հղում)
  11. «Оганес Григорян покинул «Ширак».» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 02.08.2012 
  12. «Оганес Григорян перешел в «Улисс».» (ռուսերեն)։ Armsport.am։ Վերցված է 02.08.2012  (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել