Հովհաննես Գապտեպովյան
հայ եկեղեցական և հասարակական գործիչ
Հովհաննես Գապտեպովյան (անհայտ - 1832), հայ եկեղեցական և հասարակական գործիչ։
Հովհաննես Գապտեպովյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1832 |
Մասնագիտություն | հոգևոր հովիվ և հասարակական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԵղել է Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս (այժմ՝ Դումբրվեն) քաղաքի հայերի ժողովրդապետը (հոգևոր հովիվ)։
Նրա ջանքերով վերակառուցվել է Եղիսաբեթուպոլսի հայկական տաճարը[1], հիմնվել աղքատախնամ հիմնարկություն և այլն։ Գապտեպովյանի 14 ձեռագիր քարոզգրքերը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում), թեև կրոնական բնույթի են, արժեքավոր են Տրանսիլվանիայի հայերի անհետացած բարբառը (Առտիալի), կենցաղն ու բարքերը և սոցիալ-տնտեսական վիճակն ուսումնասիրելու առումով։
Գապտեպովյանը դրամը համարել է հասարակության չարիք, դատապարտել է հարուստ վերնախավին՝ աշխատավոր ժողովրդին կեղեքելու համար։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 688)։ |