Հովհաննես Աճեմյան (երգիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Աճեմյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Աճեմյան (1840, հունվարի 11, Կ. Պոլիս - 1895, հունիսի 7, Կ. Պոլիս), հայ երգիչ, առաջին պրոֆեսիոնալ երգիչներից մեկը արևմտահայ իրականության մեջ։
Հովհաննես Աճեմյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1840 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 7, 1895 (55 տարեկան) |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Գործիքներ | վոկալ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա շարունակել ուսումը ֆրանսիական դպրոցում։ 1870-ականներից մասնակցել է Կ. Պոլսի օպերետային խմբերի ներկայացումներին որպես տենոր երգիչ։ Եղել է հայ երաժշտական թատրոնի հիմնադիրներից, մեծ հաջողությամբ հանդես գալով հատկապես Տիգրան Չուխաջյանի օպերետներում։ Եվրոպական մամուլում բազմաթիվ հոդվածներ է տպագրել թատրոնի մասին։ Եղել է ֆրանսիական թերթերի թատերական քննադատ, խմբագրել է «Ֆար դյու Բոսֆոր» պարբերականը։ Գրել է «Արիֆ» օպերետի լիբրետոն։[1]: Հոր աղա» դերակատարումներով (1875)։ Երաժշտագիտական հոդվածներով աշխատակցել է Կ.Պոլսի հայ և ֆրանսիական մամուլին։ Խմբագրել է «Ֆար դյու Բոսփոր» («Phare du Bosphore») ֆրանսերեն թերթը, որ լույս է տեսել Կ.Պոլսում։
1880-ական թվականներին թողել է բեմը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 77
ԳրականությունԽմբագրել
- Ստեփանյան Գ., Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ. 2, Ե., 1969։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 269)։ |