«Հոպոպ», հայ գրող Նար-Դոսի պատմվածքներից, որը գրվել է 1890 թվականին։ Պատմվածքը ներառված է գրողի «Մեր թաղը» նովելաշարում։

Հոպոպ
ՀեղինակՆար-Դոս
Ժանրպատմվածք
Լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1890
ՇարքՄեր թաղը
ՎիքիդարանՀոպոպ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

«Հոպոպ» պատմվածքը Նար-Դոսը գրել է 1890 թվականին։ Այս պատմվածքը ներառված է գրողի «Մեր թաղը» նովելաշարում։ 19-րդ դարի 80-90-ական թվականների հասարակական կյանքի հեղաբեկումների պայմաններում, երբ քայքայվում էր նահապետական լճացած կյանքը, հումանիստ գրողը հետևում էր մարդու ճակատագրին։ Արվեստագետին առանձնապես հետաքրքրում էր, թե սոցիալական, հասարակական փոփոխությունները ինչպիսի անդրադարձում են գտնում մարդու ներաշխարհում։ Իսկ ի՞նչ է կատարվում մարդու, մարդկային անհատի հետ։ Մի կողմից՝ վիթխարի տեղաշարժեր, մյուս կողմից՝ «փոքր», սակայն խորապես մարդկային տառապանք, մի կողմից՝ կոպիտ, սանձարձակ բարքեր, մյուս կողմից՝ ծայրահեղ զգայուն վերաբերմունք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում շուրջը, — սրանք են այն մոտիվները, որոնք խաչվում են «Մեր թաղը» նովելներում[1]։

  Եթե իմ գրածների մեջ կան բաներ, որոնց էլի քիչ ու միչ հավանում եմ, դրանք հասարակ ժողովրդի կյանքից փոքրիկ պատկերներ են, որոնց ինքս ականատես եմ եղել
- Նար-Դոս
 

Սյուժե խմբագրել

Պատմությունը զինագործ Ասատուրի մասին է, ով մեծ սեր ուներ խմիչքի նկատմամբ։ Ամեն անգամ, երբ նա աշխատանքից դառնում էր տուն, բակի երեխաները նրա հետևից «Հոպոպ» էին գոռում՝ ժողովրդական այս առածի հիման վրա, թե «Հոպոպը ինքը հոտած էր, կարծում էր, թե բույն է հոտած»։ Նա, երբ լսում էր «Հոպոպ» անվանումը, բարձրաձայն հայհոյում էր։ Երեխաները շարունակում էին նրա հետևից «Հոպոպ» կանչել, քար նետել հետևից, որպեսզի նա ի վերջո ուշադրություն դարձնի իրենց վրա։ Մի անգամ էլ քարը դիպչում է նրա ոտքին։ Նա  շրջվում և երեխաների վրա արդեն ինքն է քար գցում, բայց երեխաները հասցնում են փախչել։ Նա տանը նույնպես հաշտ չէր։ Ծեծում էր կնոջը, տղային։ Հոպոպը միայն գինի էր խմում և ուրիշ ոչ մի այլ խմիչք։ Մի օր նրա ու կնոջ հերթական կռիվներից մեկն է լինում։ Այդ անգամ կինը ավելի ինքնավստահ էր, և բանը հասնում է նրան, որ կինը վերցնում է նրա թանկարժեք գինու գավը, առանց որի նա կյանքը չէր պատկերացնում և վազում դուրս։ Բոլորը հավաքվում են, մեծ աղմուկ է բարձրանում։ Հավաքվածների մի մասը զվարճանում է նրանց կռվի պատճառով։ Հանկարծ կինը կանգ է առնում, գետնին գցում իր ձեռքից գինու գավը և շարունակում փախչել, իսկ Հոպոպը կանգ է առնում, վերցնում է մի քար շպրտում կնոջ հետևից, հարվածում է մեջքին և կինը անշնչացած ընկնում է գետնին։ Ամբողջ բակը թնդում է լռությամբ։

Կերպարներ խմբագրել

  • Ասատուր
  • Կին
  • Որդի

Գաղափարական բովանդակություն խմբագրել

Որոշակիորեն մի հերոսի ստեղծագործություն է նաև ծիծաղի ու ցավի բնաբուխ փոխատեղությամբ ու նովելային լուծումով հատկանշվող «Հոպոպը» նովելը, որը «Մեր թաղը» շարքի լավագույն գործերից է։ Այստեղ ընդգծված է դառնում ոչ այնքան սոցիալական հանգամանքների՝ որպես մարդու ձևավորման կարևոր նախապայմանի և նրա ճակատագրի վրա ունեցած ազդեցության բացահայտումը, որքան մարդու՝ որպես ինքնուրույն բնավորության, ուրիշներին չնմանվող հոգեբանական որակի բացահայտումը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ նոր գրականության պատմություն. Երևան. 1972. էջ 256.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան: ԵՊՀ. էջեր 258–259.