Հոմեր Փրայսի արկածները (անգլ.՝ Homer Price), Ռոբերտ Մաքլոսկու գրած մանկական գրքերի երկերգություն է։ «Հոմեր Փրայսի արկածները» գիրքը հրատարակվել է 1943 թվականին, իսկ «Սենտերբուրգյան հեքիաթները» 1951 թվականին։

Հոմեր Փրայսի արկածները
ՀեղինակՌոբերտ Մակլոսկի
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1943
Երկիր ԱՄՆ

Կերպարներ խմբագրել

Հոմերը ապրում է Սենտերբուրգ (Centerburg) հորինված քաղաքում՝ Օգայո նահանգում (թեպետ կենտրոնական Օգայոում իսկապես կա քաղաք այդ նույն անունով)։ Նա մի հիանալի փոքրիկ տղա է, ով զբաղվում է ռադիոընդունիչների հավաքումով, նաև նա անընդհատ ընկնում է մի շարք հետաքրքիր արկածների մեջ։ Նա պատահական վաստակներով է գումար աշխատում,

ինչպիսիք են՝ տերևների հավաքելը, խորտկարանի կամ մոտիկ վարսավիրանոցի հատակը ավլելը։ Իր հիմնական խնդիրը՝ օգնել իր հոր բիզնեսի բարելավմանը, ինչով նա և զբաղվում է։ Ջեյմս Դոգերտին ասել է Հոմեր Փրայսի մասին՝

Սենտերբերգի արական բնակչության շրջանում դասական անունների հավանակայությունը մեծ է՝ «պապիկ Հերկուլես», «հորեղբայր Ուլիսս», «հորեղբայր Թելեմախ» և իհարկե, ինքը Հոմերը։

Գրքերում հանդիպող աֆրո–ամերիկյան կերպարները որպես հասարակ քաղաքացիներ դրական են պատկերվում։ Սենտերբերգի հարյուրամյակի տոնակատարության ժամանակ, երաժշտությունը ապահովում է Աֆրիկյան բապտիստական եկեղեցու երգչախումբը․ տղան, ով գտնում է փթաբլիթի վրայի արծաթե ապարանջանը, նկարված էր ակնհայտորեն խղճուկ և փխրուն հագուստով։

Գլուխներ խմբագրել

Հոմեր Փրայսի արկածները և Սենտերբուրգյան հեքիաթները[1] խմբագրել

  1. «Հրաշալի բուրմունք»
  2. Սուպեր դուպեր
  3. Փթաբլիթների ավտոմատ
  4. Կախարդական կծիկ
  5. Սենտերբերգյան մկնորս
  6. Քառասուն ֆունտ ուտելի սունկ
  7. Տասներեք հատ
  8. «ևավելիշատ»
  9. «Պատռեք տոմսերը»

Սովետական հրատարակության («Հոմեր Փրայսի արկածները» 1969 թվական[2]) չեն մտել գլուխ՝

  1. «Պապիկ Հերկուլես»
  2. «Կարկանդակ և պունշ, իսկ դու գիտես ինչ»

Ինչ-որ բան արժի միայն մեկ պապիկ Հերկուլեսը և նրա պատմությունները ոսկու արդյունահանման մասին։

Քննադատություն խմբագրել

Ռոբերտ Մաքլոնսկին այնպես է թաքցրել Սենտերբուրգ քաղաքը, որ անհանգիստ համաշխարհային քաղաքականությունը չխախտի կյանքի հանգիստ ընթացքը։ Նա բնակեցրել է Սենտերբուրգը բարի տարավարքորդներով, ճարպիկ երեխաներով, կարգին քաղաքացիներով և խելամիտ դեռահասներով։ 1942 թվականն է, բայց Սենտերբուրգի բնակիչներին ոչինչ փույթ չէ։ Նրանք թխում են փքաբլիթներ, հավաքվում են սրճարանում զրուցում են կյանքից, հիշում են երիտասարդությունը։

Յուրաքանչյուր Սենտերբուրգի բնակիչ գոնե մեկ անգամ ընկնում է ինչ–որ ոչ սարսափելի պատմության մեջ։ Որից Հոմերը իր մտերիմ ընկեր Ֆրեդիի՝ հանգիստ տղայի հետ, հաճախ գտնում են հետաքրքիր ելք։ Նա ունի հետաքրքիր կյանք, կատարյալ մանկություն և արտակարգ ազգականներ։

Ֆիլմ և հեռուստատեսային ադապտացիաներ խմբագրել

  1. «Բլիթներ», կարճամետրաժ ֆիլմ, 1963, Ուեստոն–Վուդս ստուդիա
  2. Weston Woods Studios«Տիեզերական կոմիքսների մեջ է բանը», կարճամետրաժ ֆիլմ, 1976, նույն ստուդիան
  3. «Հոմերը և հիմար փքաբլիթի մեքենան », էպիզABC Weekend Specialոդ, 1977

Կենսագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Հղումներ խմբագրել