Հոլոնոմ և ոչ հոլոնոմ համակարգեր

Հոլոնում և ոչ հոլոնում համակարգեր։

  • 1. Հnլոնnմ՝ մեխանիկական համակարգ, որում բոլոր կապերը երկրաչափական են (հոլոնոմ), այսինքն՝ սահմանափակում են համակարգի կետերի և մարմինների դիրքերը (կամ տեղափոխությունները շարժման ընթացքում), բայց ոչ արագությունների մեծությունները։ Կապը կոչվում է կինեմատիկական, եթե այն սահմանափակում է համակարգի կետերի և մարմինների արագությունները, այսինքըն՝ այդ արագությունների միջև ստեղծում է որոշակի առնչություններ։ Եթե դրանք կարելի է հանգեցնել երկրաչափական (համակարգի կետերի և մարմինների տեղափոխությունների միջև) առնչությունների, ապա այդպիսի կապը նույնպես հոլոնոմ է։
  • 2. Ոչ հոլոնոմ՝ մեխանիկական համակարգ, որում կինեմատիկական կապերը չեն հանգեցվում երկրաչափականի։ Մեխանիկական համակարգերի բաժանումը հոլոնոմ և ոչ հոլոնոմ համակարգերի շատ կարևոր է, քանի որ մի շարք հավասարումներ, որոնց միջոցով հեշտությամբ լուծվում են մեխանիկայի խնդիրները, կիրառելի են միայն հոլոնոմ համակարգերի համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 513