Հնչյունավերարտադրում, հեռախոսության, ռադիոընդունման, հնչյունային ֆիլմերի ցուցադրման ժամանակ ստացվող մեխանիկական տատանումների և էլեկտրական հոսանքների փոխակերպումը ձայնի։ Հայտնի են հնչյունավերարտադրման միաանցուղի, բազմանցուղի, ստերեոֆոնիկ և պսևդոստերեոֆոնիկ համակարգեր։ Առավել տարածված միաանցուղի համակարգում ձայնային ազդանշանը հաղորդման մի գծով (բազմանցուղի համակարգում՝ միաժամանակ աշխատող մի քանի անցուղիով) ընդունիչից անցնում է բարձրախոս, որպես ձայնային հաճախականության մի գումարային հոսանք։

Ստերեոֆոնիկ համակարգ խմբագրել

Հնչյունավերարտադրման ստերեոֆոնիկ համակարգում բինաուրալ էֆեկտը պահպանելու համար օգտվում են միաժամանակ աշխատող մի քանի (2-ից 5) անկախ անցուղիներից։ Ստերեոֆոնիկ հնչյունավերարտադրման դեպքում բարձրախոսները տեղադրվում են այնպես, որ ստեղծված ձայնական դաշտը լինի նույնը, ինչպիսին միկրոֆոնով ընդունման տեղում է։

Պսևդոստերեոֆոնիկ համակարգ խմբագրել

Պսևդոստերեոֆոնիկ համակարգում ձայնի բարձրության մակարդակը և փուլերի տեղաշարժը փոփոխող հարմարանքները կիրառվում են մի քանի բարձրախոսներում, որոնք աշխատում են ձայնահաղորդման միևնույն անցուղուց. ունկնդիրներն այն տպավորությունն են ստանում, թե հնչյունավերարտադրումն իրագործվել է ստերեոֆոնիկ հարմարանքներով։ Ատերեոֆոնիկ և պսևդոստերեոֆոնիկ համակարգերը կիրառվում են լայնէկրան կինոյում, ստերեոկինոյում և ձայնի ուժեղացման սարքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 497