Հնարավոր տեղափոխություններ

Հնարավոր տեղափոխություններ, տարրական (անվերջ փոքր) տեղափոխություններ, որոնք կարող են կատարել մեխանիկական համակարգի կետերը ժամանակի տվյալ պահին զբաղեցրած դիրքից՝ առանց խախտելու համակարգին կիրառված կապերը։ Հնարավոր տեղափոխությունները զուտ երկրաչափական հասկացություններ են, կախված չեն ազդող ուժերից և որոշվում են միայն համակարգին կիրառված կապերով։ Հնարավոր տեղափոխությունները մտցվում են որպես այդ կապերի բնութագրեր և ցույց են տալիս, թե կիրառված կապերի առկայությամբ համակարգի կետերի որ տեղափոխություններն են հնարավոր։ Օրինակ, եթե կետի համար կապը որևէ մակերևույթ է, և կետը ժամանակի տվյալ պահին գտնվում է այդ մակերևույթի վրա՝ դիրքում, ապա կետի հնարավոր տեղափոխությունները այդ պահին կլինեն երկարության տարրական հատվածները (վեկտորները), որոնք ուղղված են կետից մակերևույթին տարված շոշափողներով։ Ցանկացած այլ ուղղությամբ տեղափոխությունները հնարավոր տեղափոխություններ չեն լինի, քանի որ այդ դեպքում կապը կխախտվի (կետը չի մնա մակերևույթի վրա)։ Եթե կապը ժամանակի ընթացքում չի փոփոխվում, ապա դիրքից շարժվող կետի իրական տարրական տեղափոխությունը համընկնում է հնարավոր տեղափոխություններից որևէ մեկի հետ։ Հնարավոր տեղափոխություններ հասկացությունից օգտվում են մեխանիկական համակարգի հավասարակշռության պայմանները և շարժման հավասարումները որոշելու, ինչպես նաև համակարգի ազատության աստիճանների թիվը գտնելու համար։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 463