«Հյուսիսափայլ» (ռուս.՝ «Северное сияние»), 2001 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Ռազենկովը[2][3][4]։

Հյուսիսափայլ
ռուս.՝ Северное сияние
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2001
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Ռազենկով
ՊրոդյուսերՎասիլի Եմելյանով
Սցենարի հեղինակԱնդրեյ Ռազենկով
ԴերակատարներՄարինա Ալեքսանդրովա
ԵրաժշտությունԱդրիան Կորչինսկի
IMDbID 0297002

Սյուժե խմբագրել

Անյան (Մարինա Ալեքսանդրովա) մոր (Ելենա Կորենևա) հետ ապրում է Սանկտ Պետերբուրգում։ Իր հարսանիքից առաջ նա որոշում է անպայման գտնել իր հորը, որը լքել է իրենց տարիներ առաջ և այդ ժամանակվանից ի վեր երբեք չի հետաքրքրվել հարազատ դստեր ճակատագրով։ Նրա մայրը պատմում է, որ Անյայի հայրն աշխատում մայրաքաղաքում որպես բժիշկ։ Անյան մեկնում է Մոսկվա։ Այնտեղ կլինիկաներից մեկում նա հանդիպում է բժիշկ Սերգեյ Անատոլևիչին (Ալեքսանդր Զբրուև), որին նմանեցնում է իր հորը՝ ըստ մոր նկարագրության և ծանոթանում նրա հետ։ Անյան ծանոթանում է Սերգեյի հոր և նրա հարսնացուի հետ, որն սկսում է խանդել Սերգեյին Անյայի նկատմամբ։ Սերգեյի հարսնացուն վթարի է ենթարկվում և նրա մահվանից առաջ Անյան պատմում է նրան, որ ինքը Սերգեյի դուստրն է։ Աննան չի կարող դիմակայել գայթակղությանը և զիջում է Սերգեյին, ապա նա նամակ է գրում խոստովանությամբ (որը այդպես էլ ցույց չի տալիս) և գնում է տուն իր փեսացուի հետ։ Հարսանիքից մեկ օր առաջ մայրը Անյային ասում է, որ անակնկալ է պատրաստել՝ գտել է նրա հորը, և ներկայացնում է անծանոթ մի տղամարդու։ Տեսնելով նրան՝ Անյան հարսանեկան զգեստով ու ոտաբոբիկ փախչում է տնից։ Վշտացած մայրը խոստովանում է, որ չգիտի, թե ով է Անյայի իրական հայրը, քանի որ երեխայի հայրը եղել է իրեն բռնաբարողներից մեկը։ Մինչդեռ Անյան նստում է «Հյուսիսափայլ» երկաթուղային ճեպընթաց և մեկնում Մոսկվա՝ Սերգեյ Անատոլևիչի մոտ՝ չիմանալով, որ վերջինս էլ այդ նույն ժամանակ գալիս է իր մոտ, և հերոսներն առանց իրար տեսնելու անցնում են իրար կողքով, ինչը ցույց է տրվել ֆիլմի սկզբում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Մարինա Ալեքսանդրովա Անյա Անյա
Ալեքսանդր Զբրուև Սերգեյ Անատոլևիչ Սերգեյ Անատոլևիչ
Ելենա Կորենևա Անյայի մայրը
Դանիիլ Ստրախով Վադիմ Վադիմ
Իրինա Ապեկսիմովա Նատալյա Նատալյա
Միխայիլ Ուլյանով[5] Սերգեյի հայրը
Սերգեյ Նիկոնենկո Պավել Պավել
Լարիսա Ուդովիչենկո Իրինա Իրինա
Նատալյա Ժիտկովա Անյայի ընկերուհին
Սվետլանա Պավլովա
Ալեքսանդր Ռոմանցով բուհի դասախոս

Ծանոթագրություններ խմբագրել