Հյուսիսային ապահովագրական ընկերության շենքեր
Հյուսիսային ապահովագրական ընկերության շենքեր (ռուս.՝ Здания Северного страхового общества), երկու շենքերի համակառույց Մոսկվայի կենտրոնում (Իլյինկա փողոց, տուն 21-23)։ Կառուցվել է 1910-1911 թվականներին Հյուսիսային ապահովագրական ընկերության համար[2]։ Շենքերն ունեն մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտների կարգավիճակ[3]։
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Ճարտարապետական ոճ | Նեոդասականություն և նեոդասականություն |
Հիմնադրված է | 1911 |
Ճարտարապետ | Իվան Ռերբերգ, Մարիան Պերետյատկովիչ, Վյաչեսլավ Օլտարժևսկի և Իլյա Գոլոսով |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Պատմություն
խմբագրելXIX դարի վերջին Հյուսիսային ապահովագրական ընկերությունը զբաղեցրել է Օռլովի-Դավիդովի տունը Նիկոլյան փողոցում։ 1900 թվականին որոշվել է ընկերության համար կառուցել եկամտաբեր տների համալիր, որտեղ պետք է տեղակայված լինեին գրասենյակներ, առևտրային և պահեստային տարածքներ։ Այդ նպատակով ձեռք էր բերվել հողակտոր Նոր հրապարակում` Կիտայ-գորոդի պատի հետնամասում։ Հայտարարվել է ճարտարապետական մրցույթ, որին մասնակցել է 22 նախագիծ։ Առաջին տեղը զբաղեցրել է ճարտարապետներ Իվան Ռերբերգի, Մարիան Պերետյատկովիչի, Վյաչեսլավ Օլտարժևսկու և Իլյա Գոլոսովի նախագիծը[4]։
Երկու մասնաշենքերից բաղկացած համակառույցը օրգանապես ներգծվեց շրջակա կառույցների մեջ։ Համալիրի արևելյան մասի ճարտարապետության վրա ազդել է Նիկողայոս Հրաշագործի «Մեծ խաչ» եկեղեցու և Կիտայ-գորոդի Իլյինսկի դարպասի հարևանությունը։ Արևմտյան մասնաշենքի դեպի Իլյինկա դուրս եկող թևն ավարտվում է ժամացույցով աշտարակով, իսկ արևելյանը` հզոր նեոդասական ռոտոնդայով, որը հակադրվում է աշտարակին։ Հինգհարկանի շենքերն ունեն մեծ քառակուսի գրասենյակային պատուհաններ։ Ռոտոնդայի գմբեթի տակ փոքր պատուհանների երկու գոտի է` վերևում կիսաշրջանաձև, իսկ նրանց տակ` քառակուսի[4]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Հյուսիսային ապահովագրական ընկերությունը լուծարվել է։ 1930-ական թվականներին շենքերում տեղակայված էին արտաքին առևտրի կոմիսարիատը, արվեստի գործերով և բարձրագույն դպրոցի գործերով կոմիտեները։ 1990-ական թվականների սկզբին շենքերը զբաղեցրել են կուսակցական վերահսկողության կոմիտեն և «Մոսկովսկի ռաբոչի» հրատարակչությունը[4]։ Այնուհետև 1992-2008 թվականներին այստեղ տեղակայված էր Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանը։ Ներկայումս արևելյան մասնաշենքը զբաղեցնում է ՌԴ նախագահի աշխատակազմի ընդունարանը, իսկ արևմտյանը` ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Распоряжение Правительства Москвы № 1608-РП от 10.08.2004
- ↑ Федосюк Ю. А. Москва в кольце Садовых. — М.: Московский рабочий, 1983. — С. 49.
- ↑ Северное страховое общество, 1909—1911 гг., 1930-е гг., военный инженер И. И. Рерберг, архитекторы М. М. Перетяткович, В. К. Олтаржевский, И. А. Голосов Արխիվացված 2018-07-09 Wayback Machine // data.mos.ru
- ↑ 4,0 4,1 4,2 Зинаида Одолламская Северное страховое общество // Узнай Москву
- ↑ Александра Жукова Прогулки по Москве. Центр города