Հմայակ Քեշիշյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քեշիշյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հմայակ Խաչերի Քեշիշյան (1887, Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915), հայ բժիշկ։

Հմայակ Քեշիշյան
Ծնվել է1887
ԾննդավայրՄարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Մասնագիտությունբժիշկ
Ծնողներհայր՝ Խաչեր Քեշիշյան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1887 թվականին Օսմանյան կայսրության Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում։ Դեղագործ-բժիշկ Խաչեր Քեշիշյանի կրտսեր որդին է։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի թաղային վարժարանում, միջնակարգը՝ ամերիկացի մի­սի­ո­ներ­նե­րի Մարաշի «Ակա­դե­մի» բարձրագույն վարժարանում։ 1909 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը։ 1909 թվականին մեկնել է Կ. Պոլիս` բարձ­րա­գույն կրթու­թյուն ստա­նա­լու։ 1915 թվականին ավար­տել է Կ. Պոլսի Օսմանյան համալսարանի բժշկա­կան բա­ժի­նը։

1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և ուղարկվել 4-րդ զորաբանակում ծառայելու զինվորական բժիշկ՝ հարյուրապետի աստիճանով։ 1915 թվականին Կարսի շրջանի Քելլիկ գյուղի մոտերքը, վերևից եկած հրամանի համաձայն, սպանվել է իթթիհադական ազգայնամոլ իր իսկ հրամանատարի հրամանով կամ նրա իսկ արձակած գնդակից՝ 28 տարեկանում։ Այդ ժամանակ թուրք սպաները ևս 18 հայ զինվորական բժիշկների են գնդակահարել։

Գրականություն

խմբագրել
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուր

խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։