Հիստրիոն
Հիստրիոն,
- դերասան Հին Հռոմում։ Մեծ մասամբ ազատ արձակված ստրուկներ էին։ Հիստրիոնները ընդգրկված էին թատերախմբերում, որ ղեկավարում էր նրանց միջավայրից դուրս եկած դերասանը։ Մինչև մ.թ.ա. I դարը խաղում էին առանց դիմակի։
- Վաղ միջնադարի (9-13 դդ.) թափառաշրջիկ դերասան։ Միաժամանակ ասացող էր, երաժիշտ, պարող, երգիչ, կենդանիներ վարժեցնող և այլն։ Նրանք միավորված էին հատուկ «եղբայրություններում»։ Ֆրանսիայում կոչվում էին ժոնգլյորներ, Գերմանիայում՝ շպիլմաններ, Լեհաստանում՝ ֆրանտներ, Ռուսաստանում՝ սկոմորոխներ, Հայաստանում՝ գուսաններ։ Հալածվում էին աշխարհիկ և եկեղեցական իշխանությունների կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 425)։ ![]() |