Հիսուսի Սուրբ Սրտի տաճար

Հիսուսի Սուրբ Սրտի տաճար (անգլ.՝ Sacred Heart Cathedral), կաթոլիկ տաճար, որը գտնվում է Պակիստանի Լահոր քաղաքում։ Լահորի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։

Հիսուսի Սուրբ Սրտի տաճար
անգլ.՝ Sacred Heart Cathedral
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՊակիստան Պակիստան
ՏեղագրությունԼահոր
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմRoman Catholic Archdiocese of Lahore?
Քարտեզ
Քարտեզ
 Sacred Heart Cathedral, Lahore Վիքիպահեստում
archdioceselahore.org

Պատմություն

խմբագրել

Հիսուսի Սուրբ Սրտի տաճարն օծվել է 1907 թվականի նոյեմբերի 19-ին Լահորի եպիսկոպոսության օրդինար, եպիսկոպոս Ֆաբիան Էստերմանսի կողմից։ Ռոմանա-բյուզանդական ոճով եկեղեցին նախագծել է բելգիացի ճարտարապետ Էդուարդ Դուբբելերը։

2007 թվականի նոյեմբերի 20-ին նշվել է եկեղեցու հարյուրամյակը[1]։ Այդ կապակցությամբ Պակիստանի փոստային ծառայության կողմից թողարկվել է փոստային նամականիշ։ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուսի Սուրբ Սրտի եկեղեցու թեմին հոբելյանի առթիվ, որն ընթերցել է Պակիստանում առաքելական նունցիա, արքեպիսկոպոս Ադոլֆո Տիտո Իլանը։

2008 թվականի մարտի 11-ին Մուսուլման ահաբեկիչը դեպի եկեղեցի է ուղղել պայթուցիկով բեռնված մեքենա։ Ահաբեկչական գործողության արդյունքում եկեղեցին զգալիորեն տուժել է, պայթյունից կոտրվել են գեղարվեստական և պատմական արժեք ունեցող վիտրաժները։

2011 թվականին տաճարում գրանցվել է 20000-րդ մկրտությունը, որ անցկացվել է տաճարի հիմնադրման պահից ի վեր[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել