Հիսուն ցենտի կուսակցություն

Հիսուն ցենտի կուսակցություն (անգլ.՝ The 50 Cent Party), Հիսուն ցենտի բանակ (անգլ.՝ The 50 Cent Army), կամ պարզապես Ումաոդան (չինարեն՝ 五毛党), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից վարձատրվող կառավարամետ բլոգերների և համացանցային ֆորումների մասնակիցներ, որոոնց հիմնական նպատակը հասարակական կարծիքի մանիպուլյացիան է` հօգուտ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, Չինաստանի կոմունիստական կուսակցության և պաշտոնական քաղաքականության[1][2]։

Բանակը ստեղծվել է երկրում համացանցի տարածման սկզբնական փուլում՝ հասարակության լայն զանգվածների կարծիքների մանիպուլյացիայի համար։ Անվանումը ծագում է նրանից, որ, ինչպես հայտնի է, մեկնաբաններն ամեն գրառման համար ստանում են 50 ցենտ (չինական յուանով)[3][4][5], թեև ոմանք կարծում են, որ նրանք ոչ մի գումար էլ չեն ստանում, իսկ համացանցային ակտիվությունը պայմանավորված է իրենց պաշտոնական կուսակցական պարտականություններից[6]։

50 ցենտանոց բանակի մասնակիցները Չինաստանի կոմունիստական կուսակցությանը վնասող քննարկումները տապալելու համար համապատասխան մեկնաբանություններ կամ հոդվածներ են գրում սոցիալական բազմաթիվ հարթակներում, առաջ են քաշում ՉԺՀ կառավարության շահերը սպասարկող տեսակետներ, հայացքներ, ապատեղեկատվություն են տարածում այդ կառավարության քաղաքական հակառակորդների մասին, քննադատում են կառավարության ընդդիմախոսներին ինչպես երկրի ներսում, այդպես էլ՝ դրսում[7][8][9]։ Եզրը կիրառվում է նաև որպես ՉԿԿ-մետ կամ չինական ազգայնական հայացքներ ունեցող անձանց բնութագրող նվաստացուցիչ ավանում[10]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bristow, Michael (2008 թ․ դեկտեմբերի 16). «China's internet 'spin doctors'». BBC News Online.
  2. "Internet Spin for Stability Enforcers", Sophie Beach, China Digital Times, 25 May 2010
  3. China employs army of piece-rate ‘netizens’ for online thought control Արխիվացված 22 Հուլիս 2011 Wayback Machine. Tibetan Review. 2 January 2009
  4. Vembu, Venkatesan (2009 թ․ հունվարի 2). «Big Brother 2.0 is here». Daily News and Analysis. India. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
  5. Cook, Sarah; Shum, Maggie (2011 թ․ հոկտեմբերի 11). «China's growing army of paid internet commentators». Freedom House. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. Gallagher, Sean. «Red astroturf: Chinese government makes millions of fake social media posts». Ars Technica. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  7. «China's Paid Trolls: Meet the 50-Cent Party». www.newstatesman.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  8. «Chinese trolls write 488 million fake social media posts a year and don't even earn 50 cents for it». Shanghaiist. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  9. «China Banned The Term '50 Cents' To Stop Discussion Of An Orwellian Propaganda Program». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  10. Meet the Chinese Trolls Pumping Out 488 Million Fake Social Media Posts. Foreign Policy. May 19, 2016