Հիպերոններ
Հիպերոններ (< հիպեր...), անկայուն տարրական մասնիկներ, որոնց զանգվածը մեծ է նուկլոնի զանգվածից։ Հայտնաբերել են անգլիացի ֆիզիկոսներ Գ. Ռոչեստերը (Rochester G. D.) և Կ. Բատլերը (Butler C, C.) 1947 թվականին, տիեզերական ճառագայթներում։ Հիպերոններ օժտված են բարիոնային լիցքով և տարօրինակությամբ, ծնվում են ուժեղ, էլեկտրամագնիսական և, հազվադեպ, թույլ փոխազդեցություններում, սակայն տրոհվում են հիմնականում թույլ փոխազդեցությամբ։ Հիպերոնների հիմնական բնութագրերը բերված են աղյուսակում։
Ենթադաս | Բարիոն |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 417)։ |