Հիմնախնդիրների ծառ

Հիմնախնդիրների ծառը ցույց է տալիս, թե ինչպես ընկերությունը կարող է մեծացնել իր եկամտաբերությունը։ Եկամտաբերության ծառը հիմնախնդիրների ծառի օրինակ է։ Այն ուսումնասիրում է բոլոր այն հնարավոր տարբերակները, որոնք կարող են մեծացնել ընկերության եկամտաբերությունը։ Սկսելով ձախ կողմում գտնվող հիմնական հարցերից մեկից՝ անցում է կատարում ներքևի հատվածում գտնվող ծախսերի և եկամուտների բաժնին և խորանում հնարավոր մանրամասների մեջ։

Հիմնախնդիրների ծառ (մասնագիտական գրականության մեջ հանդիպում է նաև տրամաբանական ծառ տարբերակը), հիմնահարցի գրաֆիկական բաժանում, որն ուղղահայաց կերպով մասնատում է հիմնահարցը տարբեր բաղադրիչների և փորձում հասկանալ դրանց պատճառահետևանքային կապերը[1]։ Պատճառահետևանքային կապը այն երևույթն է, երբ մեկ իրադարձությունը կամ երևույթը հանդիսանում են մեկ այլ իրադարձության կամ երևույթի պատճառ կամ հետևանք։

Հիմնախնդիրների ծառի կիրառումը նպատակահարմար է խնդիրների լուծման համատեքստում, որը ոչ միայն հնարավորություն է տալիս բացահայտել հիմնախնդրի արմատները, այլև հասկանալ հնարավոր լուծման մեթոդները։ Այն հնարավորություն է տալիս հասկանալ նաև յուրաքանչյուր բաղադրիչի դերը և նշանակությունը՝ հիմնախնդրի լուծման բոլոր փուլերում[2]։

Հիմնախնդիրների ծառի վրա պատճառները գտնվում են գրաֆիկի ստորին հատվածում, իսկ հետևանքները՝ վերին հատվածում։ Դրանց միջև ընկած են պատճառահետևանքային կապերը, որոնք պատճառներից ձգվում են դեպի հետևանքները։

Ընդհանուր նկարագիրԽմբագրել

Հիմնախնդիրների ծառը նման է սովորական ծառին, որն ունի արմատ, բուն ծառ և ճյուղեր։ Հիմնախնդիրների ծառի պարագայում արմատը հիմնախնդրի սկիզբն է կամ պատճառները, որոնք պայմանավորում են դրա գոյությունը։ Եթե արմատները կտրվեն, ծառը չի ապրի։ Նույնը հիմնախնդիրների ծառի պարագայում է։ Եթե հաղթահարվեն պատճառները, հիմնախնդիրը կվերանա։ Բուն ծառը հիմնախնդրի նկարագրությունն է կամ այն կենտրոնական հիմնախնդիրը, որը պետք է գտնել ամենից սկզբում։ Իսկ ճյուղերն այն հետևանքներն են, որոնց հանգեցնում է հիմնախնդիրն իր գոյության ընթացքում։ Եթե կտրվեն ճյուղերը (լուծվեն հիմնախնդրի գոյության հետևանքները), ապա բուն ծառը կմնա կանգուն (հիմնախնդիրը չի վերանա)։ Արդյունքում կառաջանան նոր ճյուղեր (հիմնախնդրի հետևանքներ)։ Պատահում է, որ կենտրոնական հիմնախնդիրը սխալ է ախտորոշվում։ Այսինքն, «գլխավոր հիմնախնդիրը» սխալ է ախտորոշվում, այն դեպքում, երբ այն կարող էր լինել հետևանք կամ պատճառներից որևէ մեկը[3]։

ՏեսակներԽմբագրել

Ռազմավարական մենեջմենթի տեսաբան Առնո Շեվալիեի կարծիքով, որը համանման մոտեցում է մշակել «McKinsey & Company» ընկերության համար[4], գոյություն ունեն հիմնախնդրի ծառի երկու հիմնական տեսակներ․ հիմնախնդիրների ախտորոշող ծառ և հիմնախնդիրների լուծող ծառ[5]։ Ախտորոշիչ հիմնախնդիրների ծառը հիմնական շեշտադրումը դնում է «ինչո՞ւ» հարցի վրա, դրանով փորձելով հասկանալ հիմնախնդրի առաջացման բոլոր հնարավոր պատճառները։ Հիմնախնդիրիների լուծող ծառը հիմնական շեշտադրումը դնում է «ինչպե՞ս» հարցի վրա, դրանով փորձելով բացահայտել հիմնախնդրի լուծման հնարավոր երկընտրանքները[6]։

ԿանոններԽմբագրել

Շեվալիեն առանձնացնում է չորս հիմնական կանոններ, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ, որ հիմնախնդիրների ծառը օպտիմալ է[5]

  1. Հետևողականորեն պատասխանում է «ինչո՞ւ» կամ «ինչպե՞ս» հարցերին,
  2. Ծառի վրա հիմնախնդրից մինչև վերլուծություն զարգացումն ուղեկցվում է դեպի աջ շարժով,
  3. Ունի ճյուղեր, որոնք իրարամերժ են և հնարավորինս սպառիչ,
  4. Օգտագործվում է խորը վերլուծություն։

Հիմնախնդիրների ծառի հնարավորինս սպառիչ լինելու հիմնական պահանջներից մեկը տարամիտ մտածելակերպը որպես քննադատական կարողություն ընդունելն է[7]։

ԿիրառումԽմբագրել

Աշխատանքային հարցազրույցներումԽմբագրել

Հիմնախնդիրների ծառն օգտագործվում է իրավիճակային հարցազրույցների ժամանակ՝ պատասխանելու կառավարման խորհրդատվական հաստիքների զբաղեցման համար տրվող հարցերին[8]։ Քանակական տիպի հարցերը, ինչպես օրինակ շուկայի չափերի վերաբերյալ հարցերը, հարցազրույցի մասնակցից պահանջում են գնահատել տվյալների խմբի չափսերը, ինչպես օրինակ բնակչության որոշակի հատվածը, որոշակի օբյեկտները, ընկերության եկամուտները և այլն[9]։ Թեկնածուներից ակնկալվում է օգտագործել հարցի պատասխանի ստացման կառուցվածքային կամ տրամաբանական մեթոդներ։ Հիմնախնդիրների ծառի կիրառումը թեկնածուին հնարավորություն է տալիս դիագրամի միջոցով տալ տրամաբանական պատասխան կամ պատճառաբանություն։ Հիմնախնդիրների ծառն օգտագործվում է նաև հարցազրույցների այլ տեսակների ժամանակ ևս[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Chevallier Arnaud (2016)։ Strategic thinking in complex problem solving։ Oxford; New York: Oxford University Press։ ISBN 9780190463908։ OCLC 940455195։ doi:10.1093/acprof:oso/9780190463908.001.0001 
  2. «Strategy survival guide: Issue trees»։ interactive.cabinetoffice.gov.uk։ London: Prime Minister's Strategy Unit։ July 2004։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2018-10-06  Also available in PDF format.
  3. Готин Сергей։ «Как построить «Дерево проблем»»։ ВикиЧтение 
  4. Chevallier's writings (such as Chevallier 2010a and Chevallier 2016, էջեր. 243, 265 ) cite an earlier McKinsey publication that discusses issue maps among other problem-solving techniques: Davis Ian, Keeling David, Schreier Paul, Williams Ashley (August 2007)։ The McKinsey approach to problem solving (McKinsey Staff Paper 66)։ New York: McKinsey & Company։ էջեր 9–13  Other earlier McKinsey-related publications discuss issue trees too, such as: Rasiel Ethan M., Friga Paul N. (2002)։ The McKinsey mind: understanding and implementing the problem-solving tools and management techniques of the world's top strategic consulting firm։ McKinsey trilogy 2։ Chicago, IL: McGraw-Hill։ էջեր 11–29։ ISBN 0071374299։ OCLC 47092065 
  5. 5,0 5,1 Chevallier Arnaud (հուլիսի 2, 2010a)։ «Build issue trees: diagnosis trees and solution trees»։ powerful-problem-solving.com։ Վերցված է 2018-10-06  See also: Chevallier Arnaud (դեկտեմբերի 14, 2010)։ «Be insightful»։ powerful-problem-solving.com։ Վերցված է 2018-10-06 
  6. See also the how–why diagrams in: Culmsee Paul, Awati Kailash (2013) [2011]։ «Visualising complexity»։ The heretic's guide to best practices: the reality of managing complex problems in organisations։ Bloomington: iUniverse, Inc.։ էջեր 159–167։ ISBN 9781462058549։ OCLC 767703320 
  7. Chevallier Arnaud (հուլիսի 6, 2010b)։ «Diverge effectively in your thinking»։ powerful-problem-solving.com։ Վերցված է 2018-10-06 
  8. 8,0 8,1 Cheng Victor (2012)։ «The issue tree»։ Case interview secrets: a former McKinsey interviewer reveals how to get multiple job offers in consulting։ Seattle, WA: Innovation Press։ էջեր 73–102։ ISBN 9780984183524։ OCLC 803397971 
  9. «Market sizing»։ gradinterviewprep.com։ Վերցված է 2019-07-31 

Լրացուցիչ գրականությունԽմբագրել