Ամորձու ջրակալում

մարդու հիվանդություն
(Վերահղված է Հիդրոցելեից)

Ամորձու ջրակալում, հիդրոցելե, հեղուկի կուտակումը ամորձու պատյանների միջև։ Կարող է լինել բնածին և ձեռքբերովի։

Ամորձու ջրակալման ռենտգենային լուսանկար

Ձեռքբերովի ամորձու ջրակալում խմբագրել

Ձեռքբերովի ամորձու ջրակալումն առաջանում է ամորձու, դրա հավելումների կամ պատյանների բորբոքման, վնասվածքի, ուռուցքների, տուբերկուլոզի հետևանքով։ Երեխաների ամորձու ջրակալումը կարող է լինել աճուկային խողովակի և սերմնալարի թերզարգացման հետևանքով։

Ախտանիշներ խմբագրել

Ամորձու ջրակալման հետևանքով ամորձապարկն աստիճանաբար (երբեմն՝ բավականաչափ) մեծանում է, սակայն ցավոտ չէ։ Դա կարող է դժվարացնել միզարձակումը, սեռական կյանքը, իջեցնել աշխատունակությունը և սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։

Բուժում խմբագրել

Բուժումն առավել արդյունավետ է հիվանդության վաղ շրջանում, երբ ամորձու թաղանթների միջև հեղուկի քանակությունն աննշան է։ Երկարատև ընթացքի ժամանակ կարող է ընկճվել ամորձու ֆունկցիան, և հետագա բուժումը կարող է անարդյունավետ լինել։ Չի թույլատրվում օգտագործել կոմպրես կամ ջերմային այլ բուժամիջոցներ, քանի որ դրանք նպաստում են հեղուկի քանակության ավելացմանը։

Հիվանդությունը պահանջում է պարտադիր վիրահատական միջամտություն։

Կանխարգելում խմբագրել

Ամորձու ջրակալումը կանխարգելելու համար կարևոր է ամորձու բորբոքման և վնասվածքի ժամանակին բուժումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։