Հեքիաթ ծղոտե ցլիկի մասին

«Հեքիաթ ծղոտե ցլիկի մասին» (ուկրաիներեն՝ «Казка про солом'яного бичка»), 1927 թվականի համր մուլտֆիլմ, որը նկարահանվել է Համաուկրաինական ֆոտոկինովարչության Օդեսայի ֆաբրիկայում ռեժիսոր Վյաչեսլավ Լևանդովսկու կողմից[3]։ Պատմության մեջ առաջին ուկրաինական մուլտֆիլմն է։ Այժմ կորել է, պահպանվել են միայն մի քանի կադրեր, որոնք հետագայում տպագրվել են ամսագրերում և գրքերում[4]։

Հեքիաթ ծղոտե ցլիկի մասին
ուկրաիներեն՝ Казка про солом'яного бичка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎյաչեսլավ Լևանդովսկի[1]
ՍցենարիստՎյաչեսլավ Լևանդովսկի[1]
Բեմադրող նկարիչՎյաչեսլավ Լևանդովսկի[1]
Երկիր ԽՍՀՄ
Թվական1927[2]

Ստեղծման պատմություն խմբագրել

Մարիոնետների մասնակցությամբ տիկնիկային մուլտֆիլմը ստեղծվել է Լևանդովսկու կողմից 1927 թվականին՝ Ալեքսանդր Օլեսի «Խեժի տակառ ցլիկը» հեքիաթի հիման վրա։ Ֆիլմը եղել է համր է, սակայն ուղեկցվել է ուկրաիներեն ենթագրերով։

Պրեմիերային ներկա Խարկովի բնակիչ Ալեքսանդր Շիմոնն այսպես է հիշել ֆիլմի մասին. «Մենք հնարավորություն ունեցանք տեսնել մի քանի մուլտիպլիկացիոն կերպարներ... Կենդանիների փոքր թղթե ֆիգուրներ, որոնք բաղկացած են հոդակապված մասերից, նրանք այժմ էլ զարմացնում են իրենց արտահայտչականությամբ և տեխնիկական կատարման նրբագեղությամբ՝ հիանալի վերարտադրելով շարժման պատրանքը»[5]։

Ֆիլմի 90-ամյակ խմբագրել

2017 թվականի հոկտեմբերին, Ուկրաինական անիմացիայի ստեղծման 90-ամյակի կապակցությամբ, Ուկրաինայի տարբեր շրջաններից 20 նկարիչներից բաղկացած մի խումբ, յուրաքանչյուրը իր ոճով մարմնավորել է ծղոտե ցլիկի՝ հատուկ «Ուկրաինական անիմացիայի 90-ամյակ» համազգային նախաձեռնության շրջանակներում նկարահանված տեսանյութի համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  2. Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 81. — ISBN 978-1-138-85452-9
  3. «З чого починалась українська анімація». web.archive.org. 2020 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. «Казка про солом'яного бичка». ВУФКУ (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2020 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  6. «Вийшов ролик на честь 90-ї річниці української анімації (ВІДЕО)». detector.media (ուկրաիներեն). 2017 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.