Հեքիաթ աքլորի մասին
Հեքիաթ աքլորի մասին, ֆրանսիական ժողովրդական հեքիաթ։
Սյուժե
խմբագրելՀեքիաթը պատմում է մի աքլորի մասին, որն ամեն անգամ հավերին տանում էր արածացնելու։ Նա մի անգամ տուն վերադառնալիս գտնում է ոսկիներով լի քսակ։ Այդ քսակը նրա ձեռքից վերցնում է մի մարդ և որքան էլ աքլորը հետ է պահանջում իր քսակը, մարդն այն հետ չի տալիս[1]։ Աքլորը բարձրաձայնում է և մարդը սպառնում է, որ կսպանի նրան։ Աքլորը ձեռնունայն տուն վերադառնալիս մտածում է վրեժ լուծել։ Նա իր հետ է վերցնում գայլին, աղվեսին, մեղուներին, բոռերին և հոսող գետին։ Հասնում է այդ մարդու տուն, նորից է բարձրաձայնում և մարդը դուրս է գալիս։ Մարդն աքլորին մի քանի տանջող հանձնարարություններ է տալիս. նրան օգնության են գալիս գայլը, աղվեսը, մեղուները, բոռերը և հոսող գետը։ Երբ մարդը տեսնում է, որ աքլորը կարողանում է ամեն ինչ անել, նրան բաց է թողնում և քսակն էլ տալիս է աքլորին։ Աքլորը քսակը ձեռքին հետ է վերադառնում իր հավերի մոտ[2]։
Կերպարներ
խմբագրել- Պարոն դ՛Արգլանդ
- Աքլոր
- Հավեր
- Գայլ
- Աղվես
- Գետ
- Մեղուներ
- Բոռեր
Աքլորի կերպարն այլ հեքիաթներում
խմբագրելՀնարամիտ աքլորի կերպարը հանդիպում է շատ տարբեր ժողովուրդների հեքիաթներում։ Հայկական հեքիաթներից ամենահայտնին Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորն» է[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ֆրանսիական հեքիաթներ, կազմող` Ա. Գաբրիելյան, Երևան, 2015, էջ 37
- ↑ Նույն տեղում, էջ 41
- ↑ Հովհաննես Թումանյան, «Անհաղթ աքլորը»