Հերցի սկզբունք
Հերցի սկզբունք, փոքրագույն կորության սկզբունք, մեխանիկայի վարիացիոն սկզբունքներից, ըստ որի ակտիվ (տրված) ուժերի բացակայության դեպքում կինեմատիկորեն հնարավոր բոլոր հետագծերից իրականը փոքրագույն կորություն ունեցողն է։ Հերցի սկզբունքը սերտորեն կապված է փոքրագույն հարկադրման սկզբունքի հետ, քանի որ «հարկադրում» կոչվող մեծությունը համեմատական է կորության քառակուսուն։ Իդեալական կապերի դեպքում երկու սկզբունքներն էլ ունեն մաթեմատիկական միևնույն արտահայտությունը։ Սկզբունքը կիրառել է Հերցը իր մեխանիկան կառուցելու համար։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 384)։ |